Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների եւ մեր երկրի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը եւ Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– հավելել է նա։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին՝ Լավրով-Բայրամով հանդիպիպումից հետո, քննարկվել է Ռուբեն Վարդանյանի անձն ու գործունեությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռանա Ղարաբաղից։
«Վարդանյանի ներկայությունից տուժում է առաջին հերթին տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը։
Նա Արցախի պետնախարարին «օտար տարր» է անվանել տարածաշրջանի համար։