Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի փրկօղակը ընդդիմության օրոք իշխանությունից հեռանալը և բանտ նստելն է․ Նարեկ Սամսոնյան

09/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ցանկանում էր շեղել օրակարգը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«Այն ընդդիմադիր գործիչները, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է իրենց ճշնման արդյունքում, մանկական մոլորության մեջ են։ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունն արեց պարզ պատճառով՝ արտահերթ ընտրությունների մասին խոսելով երկրում օրակարգը փոխեց։ Ըստ էության՝ մեծ լարվածությունը թուլացավ։ Որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ պատրաստ են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարդիկ էլ սկսեցին մտածել՝ Նիկոլը վատն է, նրան ընտրություններով կփոխենք։ Եվ նոյեմբերից սկսած մինչև օրս այդ օրակարգն աշխատում էր հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- նշեց Նարեկ Սամսոնյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Նարեկ Սամսոնյանի, այն էր, որ Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ եթե անգամ գնա խորհրդարանական ընտրությունների, դա կլինի իր օրակարգով։ «Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չի կարող հաղթել ընտրություններում, անգամ այնպիսի կեղծիքներ պետք է անի, որից հետո մեկ օր անգամ չի կարող մնալ իշխանության։ Եվ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ընտրությունների մասին մտածելու հեռանկարի մասին անգամ»,- ասաց Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ հանրության շրջանում առկա է հարց՝ ինչու դավաճանվեց Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանության կողմից։

«Բոլորը հասկանում են, որ եղել է դավաճանություն։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի կարողացել է պահել Արցախը, բուֆերային գոտիները, վերջում էլ որդիների արյան գնով պահված հողերը նվիրեց Ադրբեջանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հանրությունն այդ հարցի պատասխանը ստանալու է։ Եթե անգամ հանրության միջից այդ հարցը մարի, ապա հազարավոր զոհերի և անհետ կորածների ծնողներից լինելու են մարդիկ, որոնք անձնական վրեժխնդրություն են անելու Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի հետ»,- նշեց Նարեկ Սամսոնյանը։

 Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ կա երկու ճանապարհ՝ կամ Նիկոլ Փաշինյանը հեռանում է և Հայաստանը փորձում է վերականգնվել կամ մնում է, և Հայաստանը վերջնականապես գլորվում է անդունդը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագան երկու ճանապարհ ունի՝ կամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը գլորվում է անդունդը և դառնում ադրբեջանաթուրքական վիլայեթ կամ գնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով կամ փորձում է ուղղել կոտրված ողնաշարը։ Ուրիշ ճանապարհ չկա։

Նիկոլ Փաշինյանը զզվում է Հայաստանից։ Նա զզվում է ցանկացած ինստիտուտցիոնալ համակարգից, որտեղ կա ինստիտուտ, դա պետք է քանդել։ Նրա երջանկության հիմնական երաշխիքը սկզբում իշխանության հասնելն էր, հետո դարձավ լափը և ճոխությունը, հիմա դարձել է ապրելն է։ Նա գիտի, որ ինքը չի ապրելու։ Նիկոլ Փաշինյանի միակ փրկօղակը այս ընդդիմության օրոք իշխանությունից հեռանալը և բանտ նստելն է՝ հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի կյանքի երաշխիքները խիստ կասկածի տակ են։ Եթե մենք չհանեցինք քաղաքական ճանապարհով, Նիկոլ Փաշինյանին սատկացնելու են և ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև մեծախոս պատգամավորներին՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, իրենց էլ են սատկացնելու։ Չլինենք մենք ՝ աշխատելու է տեռորը։ Քանի դեռ մենք կանք, կա այդ երաշխիքը, որ մարդ ու կնիկ կնստեք, ձեր երեխաներն էլ կապրեն ձեր ետ գցած փողերով, այնքան ինչքան կարող են»,- ավելացրեց Նարեկ Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանը հրաժարվեց խոսել Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների՝ նշելով, որ այդպես վիրավորվում է սեփական արժանապատվությունը։

«Արայիկ Հարությունյանը մարդկային փալաս է, ոտքի տակի կեղտ է։ Արայիկ Հարությունյանը Արցախը՝ իր հայրենիքը, հանձնած տականք է։ Արայիկ Հարությունյանը, եթե ինքնասիրություն ունենար, մեկ փամփուշտով վաղուց իր ինքնասիրությունը ցույց էր տվել։ Ես չգիտեմ՝ Արայիկ Հարությունյանին ինչ ապագա է սպասում։ Ես մաղթում եմ իրեն, որ ինչպես հազարավոր երեխաներ գերեզման չունեցան, այնպես էլ ինքը գերեզման չունենա։ Ինքը մնաց Արցախի այն նախագահը, որը հանձնեց այն, ինչը սերունդներով պահպանվել էր»,- նշեց Սամսոնյանը։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան և բուժումը կշարունակի Երևանում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՆԳՆ-ն զգուշացրել է թալանելու նպատակով Արցախ գնացող ադրբեջանցիներին՝ չմեկնել զավթված տարածքներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՆԳՆ-ն զգուշացրել է թալանելու նպատակով Արցախ գնացող ադրբեջանցիներին՝ չմեկնել զավթված տարածքներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական