Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։
Քննարկվել են կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական հարցեր։