Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նիկոլ Փաշինյանը կատարելապես ձախողել է պատերազմի վարման մակարդակում իր պարտականությունների կատարումը». Վարուժան Ավետիսյան

09/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում արհեստականորեն գովազդվող մի ռազմական գործիչ ջանք չի խնայում Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար։

Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես գլխավոր հրամանատար, ընդամենը պետք է ապահովեր բանակը թիկունքային ու սպառազինական առումներով, կազմակերպեր մոբիլիզացիոն ռեսուրսի հավաքագրումը և հաստատեր բարձրագույն հրամկազմի մշակած ռազմական գործողությունների պլանները։

Պատերազմի կառավարումն իրականացվում է միմյանց ներառող հետևյալ երեք մակարդակներում՝ պատերազմի վարում, ռազմական գործողությունների վարում և մարտական գործողությունների վարում։

1) Պատերազմի վարումը քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, կազմակերպչական և այլ միջոցառումների իրականացումն է պատերազմի նպատակներն իրագործելու համար։ Այլ կերպ ասած, պատերազմի վարումն ամբողջ պետության կառավարումն է պատերազմի ժամանակ, դրա պայմաններում և դրա նպատակների համար։ Պատերազմի վարումը քաղաքական ղեկավարության իրավասությունն է։ Քաղաքական ղեկավարությունն է որոշում և լուծում պատերազմ սկսելու կամ չսկսելու, պատերազմը դադարեցնելու, դաշնակիցներ ձեռք բերելու, դաշինքներ կազմելու, պատերազմի վարման ինտենսիվության, արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականությամբ պետության կենսունակությունը և բովանդակ պաշտպանական զորությունը բավարար մակարդակի հասցնելու, այդ թվում՝ ներհանրային համերաշխություն ապահովելու, տնտեսությունը և պետական ինստիտուտների գործունեությունը պատերազմի նպատակներին արդյունավետ կերպով ծառայեցնելու, հարցերը:

2) Ռազմական գործողությունների վարումը ռազմավարական մակարդակում Զինված ուժերի կազմակերպված կիրառումն է՝ նրանց առջև դրված խնդիրների լուծման համար։ Ռազմական գործողությունների վարումը բարձրագույն հրամկազմի իրավասությունն է, որն իրականացվում է քաղաքական ղեկավարության ղեկավարման ներքո՝ պատերազմի վարման համատեքստում։

3) Մարտական գործողությունների վարումը ռազմական գործողությունների վարման օպերատիվ և մարտավարական մակարդակներում ուժերի և միջոցների կազմակերպված կիրառումն է զորամասերի, միավորումների և զինված ուժերի տեսակների զորամիավորումների (ուժերի), առանձին զորատեսակների, հատուկ զորքերի ու ծառայությունների առջև դրված խնդիրները լուծելու համար:

Մարտական գործողությունների վարումը միջին և կրտսեր հրամկազմի իրավասությունն է, որն իրականացվում է բարձրագույն հրամկազմի հրամանատարության ներքո՝ ռազմական գործողությունների վարման համատեքստում։
Եզրակացություն. Նիկոլ Փաշինյանը կատարելապես ձախողել է (դավաճանաբար և/կամ ապիկարաբար) պատերազմի վարման մակարդակում իր պարտականությունների կատարումը։ Նա առաջնային ու հիմնական պատասխանատուն և մեղավորն է խայտառակ պարտության, մեր տարածքային, մարդկային ու նյութական կորուստների համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է». բանասերը` հայերենից 50% «կտրվածների» մասին. aravot.am

Հաջորդ գրառումը

ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին –

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025
Միջազգային

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին. Էրդողան

18/06/2025
Հաջորդ գրառումը

ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին -

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025

Իսրայելի ռեժիմի կողմից ռազմական կենտրոնների և ենթակառուցվածքների, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում քաղաքացիական տարածքների վրա հարձակումների ինտենսիվության և անգլոսաքսոնական ճակատի կողմից...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին. Էրդողան

18/06/2025

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական