Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է

15/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց, որոնք երեկ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ հուզված, զայրացած, նյարդայնացած շտապել էին Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այդ մարդիկ ուղղորդված չէին, որևէ մեկը նրանց չէր ուղղորդել, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը։

«Եթե  կար ուղղորդում, ապա մեկ բան՝ երեկ Ազգային ժողովի դահլիճի այս ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր հայտարարությունը։

Չասեք՝ ժողովուրդ չկար այստեղ։ Կար ու շատ հուժկու՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ժողովուրդ, որը նաև պարտադրեց, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստորագրելու, ՀՀ տարածքի, Արցախի մասին ոչ մի բառ չասելու պատճառով այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալի էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որոնք, այնուամենայնիվ, չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից  Արցախի հարցի, Արցախի ապագայի մասին այն բոլոր վտանգավոր հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորներին՝ դիմելով իշխանավոր ՔՊ-ականներին՝ «գիտակցեք՝ պետականության կործանման վտանգի առաջ ենք»։

«Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին էլի ինքնաբուխ, այդ մարդիկ իրենց դավաճանացված էին զգում, թուրքի դեմ իրենց մենակ էին զգում, քանի որ մի պահ լսել էին, որ Ազգային ժողովի այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա։ Հասկացեք, կանգ առեք»,- կրկին դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Գ. Մանուկյանը։

Դահլիճից կին պատգամավորներն արձագանքեցին այս հայտարարություններին։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լռություն կոչ արեց։

«Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել դավաճան»,- հիշեցրեց Մանուկյանը։

Սրանից  հետո ՔՊ պատգամավորները կրկին սկսեցին բղավել։

Հակոբ Արշակյանն իր ՔՊ-ական գործընկերներին խնդրեց հանգստություն պահպանել, Գեղամ Մանուկյանին էլ՝ այնպես չանել, որ էլ ավելի լարվի խոսակցությունը։

Մանուկյանը շարունակեց իր ելույթը. «Լսեք… լսեք… Մի պահ  անդրադարձեք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է։

Նորից խնդրում եմ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը՝ մի պահ այդ արհեստական ինքնավստահությունից դուրս եկեք։  Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունն այստեղ փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է։ Երեկ տասնյակ հազարավոր ինքնաբուխ հավաքված մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին։ Չեկան, բայց ժամանակ կա։

Ուշ չէ, գործընկերներ։ Վերջապես հասկացեք, որ վիճակն օրհասական է։ Հասկացեք,  որ  այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել երկիրը։ Այս պահը շատ լուրջ է. Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։

Մանուկյանի ելույթից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ։ Հակոբ Արշակյանը ստիպված ընդմիջում հայտարարեց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա. ՀԱՊԿ շտաբի ղեկավար

Հաջորդ գրառումը

Պուտինը Ալիեւի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Պուտինը Ալիեւի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական