Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

10/06/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունը, այն է՝ անվտանգության հավաստի երաշխիքների ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

«Պրակտիկ առումով սա նշանակում է, որ պետք է լինի միջազգային ներգրավվածություն այդ խաղաղությունը պահպանելու և էթնիկ զտումները կանխելու համար: Այստեղ կարևոր է Նիդերլանդների կառավարության դերը։

Խաղաղությանը հնարավորություն տալու համար, բացի Արցախի բնակիչների երաշխավորված անվտանգությունից, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի հավատարիմ համագործակցությունը վերջնական սահմանների հաստատման, ռազմագերիների վերադարձի, փախստականների անվտանգ վերադարձի, վարչական և մշակութային ինքնավարության հարցերում։ Միանշանակ կարևոր է նաև  տարածաշրջանային  կապուղիների վերաբացումը, ինչպիսին է այժմ փակ Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Արցախ միակ մուտքի ճանապարհը»,- նշված է հայտարարության մեջ:

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորների կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությամբ Հայաստանը ոչ միայն ռիսկի է դիմել, այլև կարևոր քայլ է կատարել դեպի խաղաղություն։

«Այժմ ժամանակն է, որ Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, հնարավորության դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության օգնությամբ աջակցեն, օգնեն սահմանել և իրականացնել խաղաղության այս նախերգանքը։ Սա հնարավոր չէ առանց Արցախի ներկայացուցիչների՝ քննարկմանը փաստացի մասնակցության։ Բոլորս հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, որը սակայն մեծ նշանակություն ունի։ Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ առանց միջազգային ներգրավվածության խաղաղ գործընթացը դատապարտված է ձախողման։ Ի վերջո, Բաքվի ռեժիմը բռնապետական է և անվստահելի. Ադրբեջանը շատ ցածր դիրք է զբաղեցնում Մարդկային ազատության ինդեքսում (Human freedom Index), և այս երկրում այլախոհներին, օրինակ, չեն հանդուրժում։

Հայաստանը, մյուս կողմից, լիարժեք ժողովրդավարական երկիր է՝ ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններով։ Թեև Ադրբեջանը տնտեսական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, դա նրան վստահելի գործընկեր չի դարձնում»,- նշված է Նիդերլանդների նախկին պատգամավորների հայտարարության մեջ։

Երկարատև խաղաղության հաստատման գործում Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները անհրաժեշտություն են տեսնում ներառել նաև հարակից երկրները, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, որքան էլ դա բարդ լինի:

«Ընդհանուր առմամբ, այժմ, երբ Փաշինյանը կատարեց այս կարևոր քայլը, հասունացել է ժամանակը, որ Նիդերլանդների կառավարությունն (ավելի) ակտիվ դեր ստանձնի: Հայաստանը խաղաղության ճանապարհ է բացել. Բաքվում իշխանության ղեկին կանգնածներն այժմ պետք է խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն ցուցաբերեն: 

Այժմ Նիդերլանդները պետք է ակտիվորեն կենտրոնանա ԵՄ-ի աջակցության, օրինակ, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կամ միջազգային խաղաղության առաքելության վրա, որին ակտիվորեն մասնակցում է նաև Նիդերլանդները:

Անհրաժեշտ է հստակ ուղերձ հղել Բաքվի բռնապետ Ալիևին: Ալիևը մինչ այժմ ցուցաբերել է ոչ ավելի, քան բազմաթիվ տեսակի խոչընդոտներ և ագրեսիա։ Թող ԵՄ-ն, խորհրդակցելով միջազգային հանրության, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ, գիծ քաշի և ճնշում գործադրի Բաքվի վրա՝ ընդունելու միջազգային խաղաղապահ առաքելությունը։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ Ալիևը խաղաղություն է ուզում, թե միայն պատերազմի նպատակ ունի»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորներ Հարրի վան Բոմմելը, Լին Վան Դայկը, Մարտայն Վան Հելվերտը, Յան Հուկեման և Ջոել Որդենվինդը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր մեզ մատուցվում է Աշոտիկ

Հաջորդ գրառումը

Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական