Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա, հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ, ուղղակիորեն խաբել է համայն հայությանը՝ զոհաբերելով հազարավոր հայորդիների

15/06/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռումանիոյ և Բուլղարիոյ հայոց թեմերը, Բալկանյան երկրները (Սերբիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Խորվաթիա, Ալբանիա)՝ ի դեմս թեմակալ առաջնորդ և Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, թեմական խորհուրդների, թեմական Պատգամավորական ժողովների և հավատացյալ ժողովրդի, խստորեն դատապարտում են 2024թ․ հունիսի 12-ին, ՀՀ իշխանությունների կողմից բռնի և անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Նման ապօրինի և անօրինական գործողությունների հետևանքով կան 100-ից ավելի տուժածներ ու վիրավորներ, այդ թվում մարմնական ծանր վնասվածք ստացած անձինք, որոնց շուտափույթ ապաքինման համար մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված։ ՀՀ գործող ապիկար իշխանությունները, չբավարարվելով Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ ձախողումներով, արյունով ձեռք բերված մեր անկախ պետականությունը անդունդի եզրին հասցնելով և թշնամուն միակողմանի զիջումներով տարածներ նվիրելով, անցել են սեփական ժողովրդին ահաբեկելու և բռնության ենթարկելու բիրտ ու անօրինական մեթոդներին։

Ամենազավեշտալին այն է, որ նմանօրինակ բռնի ուժի կիրառման հրաման տվողն այն անձնավորությունն է, որն անընդմեջ շեփորահարում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ժողովրդավարության բաստիոն լինելու հանգամանքը, այն դեպքում, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ուժ, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների ծառայողներն առևանգում և խմբակային դաժան ծեծի են ենթարկում անզեն և խաղաղ ակցիա իրականացնողներին։

Այս ամենը մեզ հիշեցնում են ստալինյան բռնաճնշումների մասին, որոնք որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Հունիսի 12-ի իրադարձությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայ մարդու կյանքը լումայի արժեք չունի այս իշխանությունների համար։ Իրենց աթոռը պահելու համար նրանք պատրաստ են զոհաբերելու սեփական ժողովրդին և նույնիսկ մեր անկախ պետականությունը։

Այս ամենի համադրումը վերջին տասնամյակների իրադարձությունների հետ մեզ հուշում է, որ ձեռագիրը նույնն է՝ հոկտեմբերի 27, մարտի 1, պատերազմ և Արցախի կորուստ, ի վերջո հունիսի 12 , ինչին միանշանակ ընդունակ են ներկայիս իշխանությունները։ 2024 թ․ հունիսի 12-ը «նշանավորվեց» ևս մի առանցքային իրադարձությամբ, երբ ՀՀ ղեկավարը ԱԺ ամբիոնից ուղղակիորեն խոստովանեց, որ ի սկզբանե Արցախը համարել է Ադրբեջանի մաս։

Սա նշանակում է, որ նա, հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ, ուղղակիորեն խաբել է համայն հայությանը՝ զոհաբերելով հազարավոր հայորդիների և թշնամուն հանձնելով պատմական Արցախ աշխարհը։ Նման խոստովանական հայտարարությունից հետո այլևս որևէ կասկած չի կարող լինել, համայն հայությունն ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի պարտավոր է միանալ այս կառավարության հրաժարականի պահանջին։

Այլևս չի կարելի հապաղել։ Այս իշխանությունների կառավարման յուրաքանչյուր օր մեզ համար նշանակում է տարածքային և մարդկային կյանքերի կորուստներ։ Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։

Միևնույն ժամանակ համապատասխան գրություններ ենք հղելու վերոնշյալ երկրների բոլոր դեսպաններին, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար Հայաստանի ներկայիս իշխանությունների մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող  նմանատիպ արարքներն ու բռնի գործողությունները։

Խաղաղություն մեր Հայրենիքին, առողջություն բոլոր վիավորներին։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանք ու ստահոդ լուրեր. Մարկոս քահանա Մանգասարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Կալուգայի Սամվելն էդքան պլոճիկ ունի, առաջարկում եմ ինձ դատի տա. Ալեն Սիմոնյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը մայրիկիս հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել Փաշինյանի հետ վիճելու պատճառով. Տաթև Սողոյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Քպ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծել է հենց իշխանությունը՝ անվավեր ճանաչելու առաջիկա ընտրությունների արդյունքները. Նաիրի Հոխիկյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանք ու ստահոդ լուրեր. Մարկոս քահանա Մանգասարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական