Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նարիշկինն այցելել է Բաքու

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» համաժողովին:

Այցի շրջանակում Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական կառույցների ղեկավարների հետ: