Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Նարեկ Մանթաշյանը ներկայացել է ԱԱԾ

«Ես տանը չէի, զանգեցին ասացին, որ ԱԱԾից մեր տուն են գնացել, սպասում են ինձ, ես էլ որոշեցի շոուի մասնակից չդառնալ և միանգամից եկա ԱԱԾ»,- ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ Երևանում պետք է կանխեն քաղաքական ընդվզումների շարքը, որպեսզի մարսեն հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը:

«Որևէ բանով չեն կարող կաշկանդել, քանի որ մենք պայքարում ենք հայրենիքի համար, ոչ թե պաշտոնների»,-ասաց նա: