Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա միանշանակ տեղի կունենա՝ չնայած Թուրքիայի մ Ստոկհոլմի դիմումը չի հաստատում։
Ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում Սթոլթենբերգը նշել է, որ երկու պետություններն էլ անցնում են «ռազմական բլոկի ժամանակակից պատմության մեջ ամենաարագ անդամակցության գործընթացը»։
Ենս Սթոլթենբերգը Կիևին զենքի մատակարարելն անվանել է խաղաղության ճանապարհ։
«Եթե մենք ցանկանում ենք հակամարտության բանակցային լուծում, որտեղ Ուկրաինայի կշիռը՝ որպես ինքնիշխան անկախ պետություն, մեծ է, ուրեմն մենք պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք»,- ասել է նա։