Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածել է աշխարհում

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ուկրաինայի կապակցությամբ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի  հակաիրանական հայտարարութանը։

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դեկտեմբերի 3-ին  Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ եթե Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար ստիպված լինի գնալ զիջումների, ԱՄՆ-ը կառերեսվի «լուրջ սպառնալիքի» հետ, ի դեմս Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի։

Հղում անելով  ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ X-ում արած գրառման մեջ, արձագանքելով Ռյուտենի մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը գրել է․ «ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ով նշում է, թե ծանոթ է Դոնալդ Թրամփի հոգեբանությանը, ԱՄՆ-ի ապագա կառավարությանը տարօրինակ պնդում է ներկայացնում»։

Իսմայիլ Բաղայի Համանեն քննադատել է Իրանի վերաբերյալ Մարկ Ռյուտեի հայտարարությունն ու նշել․ «ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածվել է աշխարհում, ներառյալ՝ Եվրոպայում, դաշինիքի վարած սադրիչ և տոտալիտար քաղաքականության հետևանքով»։

Նա հավելել է․ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համար լուծումն աշխարհն ավելի շատ բևեռացնելու միջոցով ավելի շատ ռազմատենչության դրդելն է, ինչն ամենևին պատասխանատու մոտեցում չէ»։

 ParsToday