Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Նավալնին մահացել է

Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Պուտինին արդեն զեկուցել են Նավալնիի մահվան մասին։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել հաստատության բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության բրիգադ։ Վերակենդանացման միջոցառումները չեն օգնել։

Ալեքսեյ Նավալնիի մահվան վարկածներից մեկը պոկված թրոմբն է։

Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովն ասել է, որ նա Նավալնիին այցելել է չորեքշաբթի օրը՝ երկու օր առաջ։ «Այն ժամանակ ամեն ինչ լավ էր», – ասել է Սոլովյովը «Նովայա գազետա»-ին: