Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՑ՝ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆԻՆ 

20/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես գիտեք, Հայաստանի ինքնիշխան հանրապետությունը օրհասական իրավիճակում է։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի վրա վերջին հարձակումները ցույց տվեցին, թե Ադրբեջանն ինչ ստոր քայլերի է պատրաստ դիմել՝ տարածաշրջանում իր զավթողական նկրտումներին հագուրդ տալու համար։ Սա փաստում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փորձում է լուծել բիրտ ուժի կիրառմամբ՝ բանակցային սեղանը շրջանցելով։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ռազմական ագրեսիայի է ենթարկում հայերին իրենց իսկ հողում՝ ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի մեծաքանակ զոհեր, ովքեր իրենց կյանքը տվեցին ինքնիշխան հայրենիքը հարձակումից պաշտպանելու համար։

Եթե միջազգային հանրությունը շտապ քայլեր չձեռնարկի և ուժերը չմիավորի Ադրբեջանին միջազգային նորմերը խախտելու համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ապա հաղթանակը կուղեկցի բռնակալներին և զավթիչներին։ Վերջինս սխալ ազդակ կհաղորդի աշխարհին՝ հավատացնելով, որ խրթին և բազմաշերտ խնդիրների լուծման հարցում, բանակցությունների փոխարեն, պետք է ապավինել բռնությանը։

Երբ այս տարվա փետրվարին Ռուսաստանի զինված ուժերը հարձակվեցին Ուկրաինայի վրա, միջազգային հանրությունը, Միացյալ Նահանգների առաջնորդությամբ, ստանձնեց Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելու պատասխանատվությունը և կիրառեց բոլոր հնարավոր դիվանագիտական և ռազմական ռեսուրսները՝ Ուկրաինայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։ 

Ցավոք, երբ 2020 թ․-ին արցախահայությունն էր գտնվում նույն իրավիճակում, միջազգային հանրությունը նույն համերաշխությամբ ու մեծահոգությամբ չարձագանքեց։ Ադրբեջանը, վերջին սերնդի զենքեր կիրառելով, ռմբակոծում էր Արցախի խաղաղ բնակչությանը, որն ի վերջո hանգեցրեց հսկայածավալ մարդասիրական աղետի, իսկ միջազգային հանրությունը լուռ էր։ Նախորդ պատերազմի ռազմական հանցագործությունները դեռ քննվում են Արդարադատության միջազգային դատարանում։

Ադրբեջանը ցույց տվեց իր իրական նկրտումները։ Հարց է՝ արդյոք աշխարհը դասեր քաղել է Հայաստանի պատմությունից։ Գաղտնիք չէ, որ ազգային արժեքների և սկզբունքների բնական դրսևորումները հրահրում են գիշատիչ երկրներին բացահայտ ծաղրել միջազգային դիվանագիտության կանոններն ու անպատիժ մնալ։ Աջակցություն ու պաշտպանություն ցուցաբերելը չպետք է ընտրողական բնույթ կրի՝ բխելով նեղ պետական շահերից միայն։ 

Հայաստանի կառավարությունը դիմել է իր տարածաշրջանային դաշնակիցներին՝ կյանքի կոչելու առկա պայմանագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության։ Սակայն, դժբախտաբար, հայտնի չէ՝ արդյոք այս հրատապ հարցը տեղ կգտնի նրանց օրակարգի առաջնահերթությունների ցանկում։ Այս հանգամանքը մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը դարձնում է առավել քան իրական, քանի որ Հայաստանը ստիպված է ապավինել միմիայն իր ուժերին։  

Հայաստանը զարգացող ժողովրդավարություն ունեցող երկիր է։ Մեր կրոնը, լեզուն, երաժշտությունը, մշակույթն ու ճարտարապետությունը աշխարհում յուրօրինակ տեղ զբաղեցնող արժեքներ են։ Ավելին, հայ ազգն աշխարհին տվել է բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, երաժիշտներ, գիտնականներ, գյուտարարներ և ձեռներեցներ, որոնցից շատերն այստեղ՝ Միացյալ Նահանգներում են բնակվում։ Վերջիններիս կատարած գործերում դժվար չէ նկատել ազգային դիմագիծն ու հասկանալ, թե հայոց ազգն ինչ արժեքների ու գաղափարների ջատագով է։

Մենք կառուցող ազգ ենք, այլ ոչ կործանող։ Մենք քրիստոնեական մեծ հավատը մեր մեջ կրող ազգ ենք, որի, թերևս, ամենավառ ապացույցը 1915 թ.-ին իրենց հավատի և ինքնության համար ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն հայորդիներն են։ Մենք նաև անկոտրում տոկունության տեր ժողովուրդ ենք՝ հաշվի առնելով այն բոլոր դժվարություններն ու տարաբախտությունները, որոնց դիմակայել ենք մեր դարավոր պատմության ընթացքում։ Վերջինս շատ հաճախ հետևանքն է այն բանի, որ մեր դաշնակիցներն օրհասական պահին պատշաճ քայլեր չեն ձեռնարկել մեզ ագրեսիայից և ճնշումներից փրկելու ուղղությամբ, իսկ մեր խաղաղասիրական արժեքներն ավելի շատ դիտարկվել են որպես խոցելի կետ։

Ողջ հայությունն է գիտակցում պահի լրջությունը։ Մեզ համար մղձավանջ է պատկերացնել, որ պատմությունը կկրկնվի, և նրանք, ովքեր պատմության ընթացքը փոխելու զորությունն ու կարողությունն ունեն, վճռական և հրատապ քայլեր չեն ձեռնարկի՝ մեր գոյությանը սպառնացող վտանգը կանխելու համար։

Հայաստանի պաշտպանությունն ապահովելը ոչ միայն չպետք է ենթարկվի աշխարհաքաղաքական նկրտումներին և քաղաքական հաշվարկներին, այլև յուրաքանչյուրի բարոյական պարտքը պետք է լինի։ Ժամանակավոր զինադադարները երբեք չեն հանգեցնի խնդրի վերջնական լուծման, քանի դեռ կողմերից մեկը խախտում է գործող կանոնները։ 

Մարդկության պատմության այս բաժանողական քաղաքականության ժամանակաշրջանում աշխարհը սպասում է ժողովրդավարության և ագրեսիվ բռնապետության միջև հերթական հակամարտության ելքին: Թո՛ղ ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստանի փրկությունը դառնա ժողովրդավարության հաղթանակի խորհրդանիշը։

Որպես աշխարհում խոշորագույն համահայկական կազմակերպության նախագահ՝ ես խոսում եմ հինգ մայրցամաքներով մեկ սփռված ողջ հայության անունից։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում ամերիկահայերը, ովքեր գործունեություն են ծավալում կառավարության, արդյունաբերության, առևտրի և այլևայլ ոլորտներում։ Հետևաբար, հորդորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և իր դաշնակիցներին օգտագործել իրենց դիվանագիտական ողջ ուժը և պատժիչ գործիքները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ագրեսիվ գործողությունների համար, ինչպես նաև վերջ դնելու ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի հաշվին տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու Ադրբեջանի նկրտումներին։ 

Երախտիքս եմ հայտնում այս հրատապ հարցին ցուցաբերած ուշադրության համար։ 

Հարգանքով՝

Պերճ Սեդրակյան, նախագահ

Նամակն անգլերենով ներբեռնե՛ք այստեղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ. Բլինքեն

Հաջորդ գրառումը

Մեր Հայրենիքը վերածեցին հանձնման-ընդունման ենթակա պահեստի. Րաֆֆի Հովհաննսիյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր Հայրենիքը վերածեցին հանձնման-ընդունման ենթակա պահեստի. Րաֆֆի Հովհաննսիյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական