Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախարարը կամ Քրակատարողական ծառայության նոր պետը դատապարտյալի՝ տարրական լողանալու հարցը չեն լուծում, կանչում են սպեցնազին, որ ֆիզիկական ո՞ւժ կիրառի. իրավապաշտպան

07/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՔԿՀ-ներում սնունդը շատ վատ վիճակում է, նայում ես՝ չես կարողանում ուտել, այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Մարդն իրավունք ունի նորմալ սնվելու, լողանալու։ Նախարարը կամ Քրակատարողական ծառայության նոր պետը դատապարտյալի՝ տարրական լողանալու հարցը չեն լուծում, կանչում են սպեցնազին, որ ֆիզիկական ո՞ւժ կիրառի։ Թող խոսեին այդ դատապարտյալները, ասեին՝ ինչ է տեղի ունեցել, և կոմունիստական դարավոր կեղծիքները կբացահայտվեին»,- ասաց բանախոսը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ շատ վատ վիճակ է, պրոբացիոն ծառայությունում իրեն բազմիցս հավաստիացրել են, որ, օրինակ, 40 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի զարկերակային ճնշումը նորմալ է, մարդն առույգ վիճակում է։

«Գիտե՞ք՝ ինչ հոգեբանությամբ է առաջնորդվում Քրեակատարողական ծառայությունը. թող հանցագործություն չկատարեն, բանտ չընկնեն։ Լրիվ, ամբողջությամբ փակել են ՔԿՀ-ների առօրյան։ Երբ որ լավ է՝ ասում եմ՝ լավ է, երբ վատ է՝ ասում եմ, որ վատ է»,- ասաց իրավապաշտպանը։

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը շեշտեց, որ իրենք երբեք չեն թաքցրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա պահման վատ պայմանները, սակայն բարելավման ուղղությամբ պարբերաբար աշխատանքներ են տարվում։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այժմ ընթանում են միջազգային չափանիշներով նոր ՔԿՀ-ի կառուցման նախագծահաշվարկային աշխատանքները, ինչի արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն կփակվի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է. Հովհաննես Իշխանյան

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական