Կիրակի, 26 Հուլիս, 2026

Նախագահ Թրամփին կտեղեկացնենք, որ բանակցություններն այլևս տարբերակ չեն. Ռուբիո

Մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ը կորոշի, թե արդյոք հնարավոր է զինադադար Ուկրաինայում. լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։

«Եթե օրերի ընթացքում Ուկրաինայում պատերազմին վերջ տալու մեր ջանքերը ձախողվեն,  նախագահ Թրամփին կտեղեկացնենք, որ բանակցություններն այլևս տարբերակ չեն»,- ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ լրջորեն վերաբերվեն խաղաղությանը

 «Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները կկենտրոնանա այլ առաջնահերթությունների վրա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ բացահայտ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։

Ռուբիոն հավելել է, որ ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայի կարգավորման գործընթացում, որպեսզի եվրոպական պատժամիջոցների վերացումը դառնա համաձայնագրի մաս։