Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՄՔԴ-ը Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել

Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ 

ՄՔԴ-ն նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների ձերբակալման հրաման է տվել։

Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանի կողմից ձերբակալման հրաման ստանալու դիմում ներկայացնելու փաստը՝ դա համարելով «խայտառակ և հակասեմական»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։

ՄՔԴ-ն հայտնել է, որ ձերբակալման հրահանգ տալու համար պարտադիր չէ, որ Իսրայելը ճանաչի դատարանի իրավասությունը։