Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է

25/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռոբերտ Քոչարյան․ «Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները. ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին։

Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։

Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։

Իշխան Սաղաթելյան․ «Առաջին նախագահն ասում է, որ 1998 թ․ տեղի ունեցավ հեղաշրջում, և այդտեղից սկսվեց աղետը, քանի որ կար հնարավորություն՝ ղարաբաղյան հարցը կարգավորելու։ Ես կարծում եմ, որ 1998 թ․ կանխվեց Արցախը հանձնելու աղետը։ Մեր երկում կար երկու գաղափարախոսություն՝ Արցախը հանձնեք, որպեսզի լավ ապրենք, և մյուս գաղափարախոսությունը, որ հնարավոր է երկիրը զարգացնել՝ չզիջելով։ 1998-ին կանխվեց Արցախի հանձնումը, և իշխանության եկած ուժերը տարիների ընթացքում ապացուցեցին, որ հնարավոր է երկիրը զարգացնել առանց զիջելու։ Բայց 2018 թ․ իշխանության եկան այդ գաղափարախոսությունը կրող մարդիկ, որոնք խաղաղության քարոզի տակ բերեցին պատերազմի և Արցախը հանձնեցին։ Մեր երկրին անվտանգություն և կայունություն են բերել այն ուժերը, որոնց մասին տարիներ շարունակ պատերազմի վտանգով էին վախեցնում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, եթե պատրաստ եք նման խաղաղության, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին. Ռ. Քոչարյան

Հաջորդ գրառումը

ՊՆ-ը հաստատեց՝ պայմանագրային զինծառայողը զոհվել է ադրբեջանցիների կրակոցներից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025
Նորություններ

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025
Նորություններ

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՆ-ը հաստատեց՝ պայմանագրային զինծառայողը զոհվել է ադրբեջանցիների կրակոցներից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Նայում եմ, թե ինչ է կատարվում Հավհաննավանքի բակում և սարսափում: Ի՜նչ ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ մեր...

ԿարդալDetails

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական