Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մովսես Հակոբյան. «Բանակցություններ պետք է վարել, բայց դա չպիտի խանգարի, որ մեր զինված ուժերն իրենց պարտականությունները կատարեն».ՀԵՏՔ

19/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ իրեն հասկանալի չէ այն, ինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են Սյունիքում եւ Գեղարքունիքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ:

Նախկին բարձրաստիճան զինվորականը նկատում է, որ իշխանությունների ասածի մեջ չկա տրամաբանություն, քանի որ խնդիրը չի կարող լուծվել այնպես, ինչպես փորձում է անել ներկա կառավարությունը: Ըստ Հակոբյանի՝ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիների դրեւորած ագրեսիային չի կարելի արձագանքել զուտ բանակցություններով:

«Բանակցություններ պետք է վարել, բայց դա չպիտի խանգարի, որ մեր զինված ուժերն իրենց պարտականությունները կատարեն: Գալու է ժամանակը, եւ պատասխան են տալու, թե ում հրամանով են արգելել մեր զինվորներին կրակել»,- ասում է գեներալ-գնդապետը:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան շեշտում է, որ հենց առաջին օրից՝ մայիսի 12-ից, հայկական կողմը պետք է միանշանակ ուժ կիրառեր. «Ուրիշ ձեւ չի ստացվելու: Բանակցելով հասնելու ենք Երեւանի Աբովյան փողոց»:

Հակոբյանին հատկապես զայրացրել է այսօր սոցցանցերում շրջանառվող տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են թշնամու զինվորականները (դատելով համազգեստից՝ դրանք Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ են) հայհոյանքներով ու հրմշտելով բարձունքից հեռացնում հայ զինվորականներին:

Գեներալ-գնդապետը կոչ է անում ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս չարգելեն զինվորներին կատարել իրենց պարտականությունները (այդ թվում՝ զենք կիրառել), որոնք սահմանված են զինված ուժերի համապատասխան կանոնագրքերով: Իսկ զինված ուժերի ներկայացուցիչներին կոչ է անում առաջնարհերթ պահել մեր զինվորի ու բանակի պատիվը:

Իր հերթին ՊՆ-ն վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել է, թե այդ տեսանյութն առնչություն չունի Սյունիքի եւ Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ՝ հավելելով, որ ուսումնասիրություն է կատարվում՝ դրա իրական տեղի եւ ժամանակի վերհանման նպատակով:  

Հակոբյանը չի հավատում պաշտոնական հաղորդագրություններին այն մասին, որ թշնամու ուժերը գտնվում են մեր զինվորականների լիարժեք վերահսկողության տակ: «Ադրբեջանը մեծ ուժերով եկել, դիրքերը դրել է, ինչքան պետք է, մարդ է թողել, մնացած ուժերը հետ են քաշվել: Տեսել է, որ դիմադրություն չկա, մնացած ուժերը հետ է տարել: Բայց որտեղ եկել են, էնտեղ մնացել են»,- ասում է գեներալ-գնդապետը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը՝ Մ. Հակոբյանն ասում է. «Բոլոր դեպքերում դաշնակցային գործիքներն աշխատում են այն ժամանակ, երբ դու ինչ-որ բան անում ես: Դա հաջորդ փուլն է, բայց առաջին փուլը քո գործողություններն են, որոնք պետք է անես: Նույն բանն է, որ քո ընտանիքում մի պրոբլեմ լինի, գնաս քո ընկերոջն ասես՝ արի զբաղվի, իսկ դու գնաս ուրիշ բանով զբաղվես, կոնկրետ մեր պարագայում՝ ընտրություններով»:

hetq.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատմությունը սիրում է ծիծաղել․ Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը»․ Սամվել Ֆարմանյան

Հաջորդ գրառումը

Գելխեղդ, ես էյֆորիայի մեջ չեմ, գիտեմ՝ քո վերջը գալու ա փողոցով. Մհեր Մկրտչյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Գելխեղդ, ես էյֆորիայի մեջ չեմ, գիտեմ՝ քո վերջը գալու ա փողոցով. Մհեր Մկրտչյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական