Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մոսկվայում մեկնարկել է Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Այն տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։

Այս հանդիպմանը հաջորդելու է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը:

Այսօր նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: