Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մոսկվայում այսօր տեղի կունենա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում

Մոսկվայում այսօր կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:

Կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը, փոխանցում է infoport-ը:

Մինչ այդ, նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։