2025 թվականի հունվարից Մոլդովան դոլարի փոխարեն որպես բազային արժույթ կօգտագործի եվրոն՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար, հայտարարել է Հանրապետության Ազգային բանկի ղեկավար Անկա Դրագուն Մոլդովա-1 հանրային հեռուստաալիքի եթերում։
«Հունվարի 2-ից մենք անցնում ենք եվրոյի՝ որպես բազային արժույթ՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքի և Մոլդովայի ազգային բանկի պահուստների սահմանման համար։ Դա երկրին կբերի զգալի տնտեսական օգուտներ։ Բորսայական գործարքների ակնկալվող խնայողությունները կարող են գերազանցել 10 միլիոն եվրոն։ Դա պայմանավորված է ներքին շուկայում եվրոյի իրացվելիության ավելացմամբ և առքի և վաճառքի փոխարժեքների տարբերության նվազմամբ մոտավորապես 7-10 բանիով (մեկ լեյում կա 100 բանի): Սա կդարձնի արտարժույթի գործարքներն ավելի շահավետ բնակչության և բիզնեսի համար», – ասել է Դրագուն։
Ազգային բանկի ղեկավարը պարզաբանել է, որ եվրոյին որպես հիմնական պահուստային արժույթի անցնելու որոշումը կապված է երկրի առևտրի և արտարժույթի հոսքերի հետ։ Նրա խոսքով, Մոլդովայի փոխանակումների և առևտրային գործարքների մոտ 60-70%-ը տեղի է ունենում Եվրամիության հետ, ուստի Մոլդովայի Ազգային բանկը պետք է համապատասխանեցնի պահուստները և արժութային ինտերվենցիաները այս իրողություններին։