Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին. Արթուր Խաչատրյան

23/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱ ԴԱՐՁՅԱԼ ՍՏՈՒՄ Է

Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բաձարձակ սուտ է։ Ինքը, փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տևել է 5 ժամ 15 րոպե 😉 ) հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։

Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․․․․

Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանությանը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայվել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչու՞ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է, փաշինյանը ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետ, 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։

2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցությունը, ի տարբերություն սրանց «խաղաղության խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք։ Եվ այդ իրավունքը ոչնչով սահմանափակված չէր, վկան Փաշինյանի մեջբերած թուղթը։

Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունեության հետևանքը։ Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկան մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը․․․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

ՀՀ նախկին արտգործնախարարնե՛ր, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին, չե՛ք կարողացել լուծել, ձեր փոխարեն դա արել է Փաշինյանը. Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ նախկին արտգործնախարարնե՛ր, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին, չե՛ք կարողացել լուծել, ձեր փոխարեն դա արել է Փաշինյանը. Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական