Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որպեսզի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:

Հեցնենք, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Գլխավոր դատախազ Աննա  Վարդապետյանի ներկայացմամբ՝  նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին:

Մհեր Սահակյանն իր հերթին վստահեցրել էր, որ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ քննարկմանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածել է զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով: