Մի քանի տասնյակ իրանցիներ այս պահին Սիսիանում ոստիկանության մոտ բողոքի ակցիա են անում’ պահանջելով իրենց 22 մլն դրամը։
Նրանք աշխատել են Սիսիանի Անգեղակոթ գյուղի դպրոցի շինարարության վրա, բայց կառավարությունը խաբել ու փողերը չի տվել։
Իրանի քաղաքացիները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության դեմ’ իրենց խաբելու համար։
Սիսիանի Անգեղակոթ գյուղում կառուցվող դպրոցի շենքի վրա աշխատել են Իրանից հրավիրված բանվորներ, որոնց աշխատավարձը’ 22 մլն դրամի չափով չի վճարում ՀՀ կառավարությունը։
27 իրանցիներ դադարեցրել են աշխատանքը և այժմ գնում են Սիսիանի ոստիկանություն’ բողոքելու «Էկո բիլդինգ» ընկերության դեմ, որը, ըստ իրենց, շահագործել է իրենց ու հրաժարվում է վճարել իրենց փողերը։
Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։
***
Էկո բիլդինգ ընկերության ներկայացուցիչ Կարլեն Մինասյանը նամակ է ուղարկել ինձ՝ նշելով, որ Սիսիանում բողոքի ակցիա անող Իրանի քաղաքացիների նկատմամբ իրենք կատարել են իրենց ֆինանսական պարտավորությունները։
Կից ներկայացնում եմ նամակը. «Հայտնում եմ Ձեզ, որ տվյալ աշխատակիցները Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ են և հանդիսանում են «Ալեքսանդր Թորոսով» և «Գոռ Խերունց» անհատ ձեռնարկատերերի աշխատակիցները։ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն համագործակցում է վերոհիշյալ Ա/Ձ-ների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում։ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն կնքված պայմանագրերի շրջանակներում պատշաճ կերպով իրականացրել է իր ֆինանսական պարտավորությունները՝ անգամ կանխավճարների տեսքով։
Կից կարող եք տեսնել պայմանագրերը և կատարված վճարումները»։
Հիշեցնեմ, որ Իրանի 27 քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Սիսիանի ոստիկանության դիմաց’ պահանջելով իրենց հասանելիք 22 մլն դրամը, որը, ըստ իրենց, պետք է վճարեն ՀՀ կառավարությունը և Էկո բիլդինգ ընկերությունը։
Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող









