Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քանի հարց՝ քպ խմբակցության «լուսավոր» քառակուսի գլուխներին

24/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետ կկատարվի ոչ թե ըստ բնակարանում բնակվող անձանց թվի, այլ բնակարանի մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն` բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով  քմ-ը 13 դրամ է սահմանվում:

Նախագծի հետ կապված մանրամասներ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը․ «Ըստ մակերեսի հաշվարկման` սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251․635, որից 52․641-ը՝ 1 սենյականոց, 85․073-ը՝ 2 սենյականոց, 91․829-ը՝ 3 սենյականոց և 22․092-ը՝ 4 և ավելի սենյականոց։

Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել․ 1 սենյականոցի համար՝ 35 քմ, 2 սենյականոցի համար՝ 53 քմ, 3 սենյականոցի համար՝ 64 և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։ Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի համապատասխան կվճարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով 2 սենյականոցի համար՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 3 սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա բնակարանների մասով։ Իսկ անհատական բնակելի տների մասով, քանի որ իրենց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, աճը ավելի է լինում։ Բնակարանների համար մեկ բնկարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։

Հարգելի համաքաղաքացիներ, հերթական թանկացումը առաջ է բերում մի քանի հարց, որոնք քպ խմբակցության «լուսավոր» քառակուսի գլուխներին եմ հղում։

1.Եթե բնակարանում ոչ ոք չի ապրում, կենցաղային աղբ ինչպես է գոյանալու: Այսինքն՝ եթե չկա աղբյուրը, դուք ինչպե՞ս եք փորձում նոր տուրք գանձել մակերեսի քառակուսիների վրա:

2. Ինչո՞ւ է էականորեն վատթարացվում սեփական տներում ապրող քաղաքացիների վիճակը, որոնց տների մակերեսը բավականին մեծ է: Քաղաքացիները ունեն հավասար սահմանադրական իրավունքներ,  և այս նոր տուրքը հակասահմանադրական է։ Պետք է այն բեկանելու համար դիմել վարչական դատարան, որտեղ սա ևս կբեկանվի 2024 թվականի կարմիր գծերի որոշման նման։

Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք և քպ ու նրա արբանյակ «Հանրապետություն» խմբակին հորդորում հրաժարական տալ,  Երևանն ազատել իրենց կառավարումից, որի ղեկավարը ութ միլիոն դրամով ինքնաթիռի տոմսով է երթևեկում բյուջեի հաշվին։

Որպես Հետգրության

Այս  ապիկարները մինչև հիմա չեն կարողանում աղբի վերամշակման գործարան կառուցեն, որով  բյուջե մլրդավոր դրամներ կմտնեն, փոխարենը՝ մարդկանց դարձրել են թանկացումների թիրախ։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն եւ անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական