Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի վնասիր` «Do no harm»

23/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մայիսի 22-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ընթացքում, Էջմիածնի կողմից եկեղեցական սեփականության վերադարձի վերաբերյալ պահանջին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է եւ մտածեցի, որ Հայաստանի եւ այլ երկրների պարագայում Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը գալիս եւ նույնանում է: Ես հիշում եմ, որ ՀԱԵ-ն Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացնում եւ ներկայացրել էր եւ ամենեւին չեմ զարմանա, որ էդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:

Անգամ, եթե այսպիսի համեմատություն է արվում ներքաղաքական համատեքստում, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը չափազանց վտանգավոր է: Ակնհայտ է, որ ՀԱԵ-ի հետ քաղաքական առճակատման մեջ գտնվող Փաշինյանն այսպիսի զուգահեռ տանելով փորձում է դեմոնիզացնել Էջմիածինը` Թուրքիայի եւ Հայաստանի պարագայում` ՀԱԵ-ի մեթոդների նույնականացմամբ: Վարչապետը կարծես մոռանում է կրկին, որ իրեն միայն Հայաստանում չեն լսում:

Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, հորդորել, հուշել կամ սաստել, որպեսզի չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ: Այսպես, օրինակ, Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսությունները, Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքարանները աշխարհի տարբեր պետություններում` այդ երկրների օրենսդրություններով սեփականություն ունեն եւ ունեցել են անգամ մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը:

Այս հարցը չափազանց նուրբ է եւ բարդ, որոշ դեպքերում վիճելի եւ ժառանգությունը կորցնելու շեմին կանգնած վտանգներով լի, եւ, եթե պետությունը հասկանալի պատճառներով չի կարող օգնել եկեղեցուն, ապա առնվազն պետք է փորձի չվնասել: ՀԱԵ-ի հսկայական եկեղեցական եւ կրթական ժառանգության, ունեցվածքի ծավալների ու դրանց հետ կապված խնդիրների բազմությունը լրջորեն հասկանալ է պետք:

Երուսաղեմից մինչեւ Կիպրոս, Հնդկաստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Սուդան, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստանից մինչեւ Ավստրալիա եւ Ինդոնեզիա: Կովերի այգուց մինչեւ Մելքոնյան դպրոց, Մադրաս, Աղթամար ողորկ կարգավիճակներով կրթարաններ, ձեռագրերի եւ արխիվների, կրոնական եւ մշակութային հուշարձանների է տիրապետում, կամ` այդ պետությունների օրենքներով հավակնելու իրավունք ունի ՀԱԵ-ն:

Ընդ որում, որոշ դեպքերում ելնելով մեր եկեղեցու ունեցած կարգավիճակից, կամ` դրա բացակայությունից, կան սառեցված եւ ակտիվ դատական վեճեր, ուստի սա հաշվի չառնելով Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտարարություններ անելն արկածախնդրության է նմանվում: Եթե այս ամենն արվում է Հայ առաքելական եկեղեցին հարկային դաշտ բերելու նպատակով, թող դա անեն այլ փաստարկներով ու պատրվակներով, սակայն զերծ մնան արտերկրում եկեղեցու ունեցվածքի հարցերն ու ունեցած խնդիրները Հայաստանի ներքաղաքական դիսկուրս ներմուծելուց «Do no harm» սկզբունքով, ասել է թե` «Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել»:


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պապի կառավարման հետեւանքով Հայաստանը թեւակոխեց ոչ թե ինքնիշխանության, այլ՝  քաոսի ու պետության անկման շրջանը։ Դու գնում ես նույն այդ կործանարար արահետով. Շարմազանով

Հաջորդ գրառումը

«Պապ թագավորի «իրական Հայաստանը». Արսեն Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
Նորություններ

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

29/10/2025
Նորություններ

Մենք խոսքի համար չենք կալանավորում. գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի. Արայիկ Հարությունյան

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
Հաջորդ գրառումը

«Պապ թագավորի «իրական Հայաստանը». Արսեն Հակոբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական