Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

22/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կաեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Դիտողություններն ու առաջարկությունները ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյան, Դավիթ Բալայան, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։

Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ։

ՀՀ արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին

Հարգելի՛ պարոն Անդրեասյան,

Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին:

Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:»:

Այսպես`

Ըստ նախագծի <<Հիմնավորման>>.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ:

Ներկայումս դատավորների, այդ թվում սահմանադրական դատարանի դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր:

(…)

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ դատական ակտերի վերանայումը, առավել ևս միջազգային դատարանների կողմից որոշումների կայացումը ժամանակատար գործընթաց է, Նախագծերի փաթեթով նախատեսվում է սույն կարգավորմանը տալ հետադարձ ուժ:

Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով:

Այսպես, դատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներ, որոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն:

Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել է, որ հետադարձությունն ընդունելի է, եթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը:

Անգլիական դատական պրակտիկայում, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը:

(…)

ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստում: Այսպես, ՄԻԵԴ-ը 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործի շրջանակներում անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը նշել է, որ դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից:

Այսպիսով, տեսնում ենք, որ բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի:

Մեր համոզմամբ, նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է՝ թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին:

Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար՝ մասնավորապես՝ խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ:

Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին:

Այսպես՝

Նախագծում նշվել է, թե <<Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով>>:

Այս կապակցությամբ պետք է նշել, որ միտքը սխալ է ձևակերպված, կամ իրականությանը չի համապատասխանում: Հետադարձ ուժի կանոնի պրակտիկա չկա. ուղղակի հակասում է Սահմանադրությանը, իսկ եթե նույնիսկ նման պրակտիկա հայտնի է հեղինակին, ապա դա չի նշանակում, թե այն պետք է օրինականացնել՝ նախատեսելով սահմանադրական օրենքում: Ինչ վերաբերում է, թե հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, սակայն պետք է փաստել, որ այն թերևս ոչ այդքան խստորեն կամ նույնչափ խստությամբ միանգամայն վերաբերելի է նաև այլ իրավահարաբերություններին, մասնավորապես՝ դատավորների կարգապահական վարույթներին կամ իրավախախտումների կապակցությամբ որևէ անձի վիճակը վատթարացնող ցանկացած իրավակարգավորման:

Հակառակ մոտեցում ունենալու պարագայում ուշադրության է արժանի ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի մասնավորապես 137- րդ, 143-րդ կետերը, որով հստակ արձանագրվել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետների չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով հավասարապես վերաբերելի են նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:
Ինչ վերաբերում է <<Հիմնավորման>> մեջ նշված ՄԻԵԴ 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործին, ապա այն վերաբերելի օրինակ չէ: Նույն այդ վկայակոչած գործի իրավական դիրքորոշումներում բացահայտված է ու զուգահեռներ են տարվում ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի հետ՝ հստակ ամրագրելով դրանց էական տարբերությունը. ալբանական օրինակը վերաբերում է գույքային ստուգման կանոններին: Դեռ ավելին, թեև էական չէ, սակայն կարծում ենք, որ ալբանական փորձը այն դրական ուղենիշը չէ, որին պետք է ձգտենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, ինչում էլ երևի թե համոզվել են այնտեղից վերջերս վերադարձած մեր՝ տարբեր կառույցներից բաղկացած պատվիրակության անդամները:
Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:
Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում:

Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային

պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության ապահովման»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Ռուբինյանի հրաժարականը ենթադրվում է, առայժմ կհանեմ իմ բոլոր հարցերը․ Բորիս Նավասարդյան

Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեծ ոգևորությամբ մեր ցուցակը ներկայացրել ենք. մեր շանսերը շատ դրական ենք գնահատում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով. Գևորգ Դանիելյան

23/04/2026
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կազմակերպել

23/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Տեսանյութ. ԿԸՀ-ն գրանցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը

22/04/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական