«Դատարանը, գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը եւ Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը, որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:
Ավելին, դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարչի՝ Լեոնիդ Արեւշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա չի պատասխանել, թե որտեղ է այս պահին Միքայել Մինասյանը՝ նշելով, որ գուցե իրավապահներն ունենան տեղեկություններ նրա գտնվելու վայրի մասին: