Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՊ-ը զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

12/01/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ N տարածքային ստորաբաժանման կողմից տրված ծանուցագրի հիման վրա զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության: Քաղաքացին տեղեկացրել է, որ տեղափոխվել է մարտական դիրքեր, այնուհետև կրկին վերադարձել զորամաս և այնտեղ մնացել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 19-ը: Հավելել է, որ իրեն զորամասում չեն ընդգրկել զորամասի հաստիքացուցակում, այլ կցել են կամավորական միության: Բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին 2020 թվականի սեպտեմբերի 28-ին զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զինվորական ծառայության: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ որ քաղաքացին, զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելով ՀՀ զինված ուժեր, ձեռք է բերել ծառայած օրերի դիմաց դրամական ապահովություն ստանալու պահանջի իրավունք, ունեցել է բավականաչափ իրավական հիմքեր վստահելու իրեն զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելու վերաբերյալ ստացված ծանուցագրի իրավաչափ լինելուն, ուստի ունեցել է Եվրոպական կոնվենցիայի դրույթներով պաշտպանության ենթակա գույքային իրավունք, այն է՝ ծառայած օրերի դիմաց դրամական բավարարում ստանալու օրինական ակնկալիք:

Մինչև սույն խախտման որոշման կայացումը Պաշտպանի հաստատությունը ամիսներ շարունակ փորձել է ՀՀ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ աշխատանքային քննարկումների միջոցով հասնել իրավունքի վերականգնմանը, ինչը տեղի չի ունեցել:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից իրենց պարտականությունների շրջանակում զինծառայողին զորամասի հաստիքացուցակում չընդգրկելը չպետք է հանգեցնի նրա դրամական բավարարում ստանալու իրավունքի սահմանափակման:

Պաշտպանը գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարին է ուղարկել անձի իրավունքների խախտման վերաբերյալ սույն որոշումը և առաջարկել է Պաշտպանության նախարարությանը վճարել զորահավաքային զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված դրամական ապահովության վճարը, ինչպես նաև պատշաճ հսկողություն իրականացնել Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչվելուց հետո զորամասերում հաստիքացուցակները համալրելու գործընթացների նկատմամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեզ պետության ղեկավարի պես պահեք, ոչ թե ժեկի պետի կամ վիրավորված դասղեկի

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դեռ 7-8 տարի մարդիկ կկարողանան իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը կուտակել՝ օգտագործելով նաև ձմռան ամիսներին. Հովհաննես Աբրահամյան

10/11/2025
Միջազգային

«Աստծո դեմ պայքար և ճնշում». Փաշինյանը ցանկանում է ամեն գնով հափշտակել իշխանությունը. Блокнот Россия

10/11/2025
Նորություններ

Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն շուրջ 1000 մՎՏ արևային ֆոտովոլտային կայաններ. ՏԿԵՆ էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ

10/11/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

10/11/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական