Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև իրավական գործընթաց չլինի, ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի հետ կապված խախտումները չեն վերանալու. Արա Ղազարյան

05/12/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք կարծում ենք, որ մինչև իրավական գործընթաց չլինի, լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի հետ կապված խախտումները չեն վերանալու, «Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան, ԶԼՄ-ների էթիկայի «Դիտորդ» մարմնի անդամ Արա Ղազարյանը։
«ԶԼՄ-ներին «Ֆոտոլուր»-ի լուսանկարներն անօրինական կերպով օգտագործելու մասին ծանուցել ենք 3-4 անգամ. արձագանքները տարբեր են եղել։ Մոտավորապես 20 տոկոսն է ընդունել, որ խախտում է թույլ տվել, ներողություն խնդրել և այլևս նույն պրակտիկան չի կրկնել։ Մեծամասամբ կա՛մ չեն արձագանքել, կա՛մ էլ արձագանքել են, ընդունել են իրենց սխալը, բայց նորից կրկնել են։ Եվ եղել են նաև արտառոց պատասխաններ, որ ոչինչ էլ չեն խախտել։ Եղել է, որ մեզ ասել են՝ ինչպե՞ս եք համարձակվում մեղադրել գողության մեջ, մենք էլ ասել ենք, որ չենք մեղադրում, ուղղակի ծանուցում ենք»,- ասաց Արա Ղազարյանը։

Ըստ փաստաբանի՝ իրենց առաջնային նպատակն այն է, որ նշված մթնոլորտը, արժեհամակարգը փոխվի, մարդիկ հասկանան, որ գույքային իրավունքները պետք է հարգվեն, այնուհետ՝ պաշտպանվեն «Ֆոտոլուր»-ի իրավունքները։

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն էլ իր հերթին նկատեց, որ գործակալության լուսանկարների ապօրինի օգտագործումը նախ իր տրամադրությունն է գցում։

«Դուրս է գալիս՝ իզուր ես աշխատում, երկրորդ՝ այսօր «Ֆոտոլուր»-ի ֆինանսական վիճակը բավականին դժվարացել է։ Եթե մեր թողարկած լուսանկարների 80 տոկոսը գողանան, մնացած 20 տոկոսը չնչին գումար է կազմում, իսկ  լուսանկարչությունը պետք է ունենա վճարվող աշխատողներ, լավ սարքավորումներ։ Այդ ամենը գումար է պահանջում»,- ասաց բանախոսը։

Ամփոփելով՝ Արա Ղազարյանը շեշտեց, որ Դատավարական օրենսգիրքն իրենց հնարավորություն է տալիս շատ մեծ ամպլիտուդով վնասի փոխհատուցում հայցել։

«Այնպես որ, եթե մտածում են, որ 3 հազար դրամի համար պետք է գնանք դատարան, բնականաբար՝ ոչ։ Երևի առաջիկա մեկ ամսում արդեն դատարան կդիմենք»,-ասաց փաստաբանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Աղազարյան» օրակարգի հետ. Դավիթ Անանյան

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ-ից որևէ փաստաթուղթ չի ստացվել․ Լավրով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ-ից որևէ փաստաթուղթ չի ստացվել․ Լավրով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական