Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Միիայն Թրամփը կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ ՊՆ

Նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կհանգեցնեն  խաղաղության. լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Աշխարհում կա միայն մեկ մարդ, ով կարող է միավորել կողմերին և ապահովել խաղաղությունը՝  նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա դա ցույց տվեց երեկ՝ բանակցություններ վարելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, և մենք վստահ ենք, որ դա կբերի մայրցամաքում կայուն և երկարաժամկետ խաղաղության», – ասել է Հեգսեթը:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Թրամփի նպատակն է խաղաղություն հաստատել, որը բխում է Եվրոպայի և ԱՄՆ-ի շահերից։