Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր դիտարկումներով՝ հայ ռազմագերիների դատավարությունները Բաքվում կարող են սկսվել 2025 թվականի գարնանը. . ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ

28/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների մասով որևէ նորություն չկա,  վիճակը պահպանվում է, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ չնայած ընտանիքի անդամների հետ ԿԽՄԿ-ի միջոցով իրականացվող կապի՝ արտաքին աշխարհից այդ անձանց իզոլացումը շարունակում է պահպանվել։

«Ռազմագերիների պաշտպանության իրավունքը կրկին իրականացվում է բացառապես ադրբեջանցի փաստաբանների միջոցով։ Բացառությամբ մեկ դեպքի՝ մյուսները ներկայացված են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից։ Իսկ վերջիններս ընկալվում են որպես գրպանային փաստաբանություն իրականացնող համայնք, սերտաճած են պետությանը և պետության ցուցումներն են իրականացնում։

Ինչ վերաբերում է դատավարություններին, ապա դրանց մասով գործընթացներ կան, սակայն այս ամսվա ընթացքում փաստացի դրանք չեն կարող սկսվել, որովհետև մեղադրանքներն են լրացվում»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ իրենց դիտարկումներով՝ դատավարությունները կարող են սկսվել 2025 թվականի գարնանը։

Անդրադառնալով հնարավոր ազատարձակումներին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ նման բան հնարավոր է, բայց ոչ Արցախի նախկին ղեկավարության մասով։

«Առանց դատապարտման ակտերի՝ այս անձինք չեն կարող հայրենադարձվել։ Բացի այդ՝ նրանցից կորզվում են ցուցմունքներ, որոնք օգտագործվում են միջազգային դատական գործընթացներում։ Բայց չենք բացառում, որ մարդասիրական ժեստի ներքո կարող է տեղի ունենալ միջոցառում բացառապես 2023 թվականի ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ»,- ասաց բանախոսը։

Հարցին՝ որքա՞ն կարևոր է Հայաստանի մասնակցի նոյեմբերին Բաքվում կանալիք COP 29-ի գագաթնաժողովին, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ հաշվի առնելով, որ նշված միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ը՝ Հայաստանը չպետք է մեկուսանա այդ կառույցի հարթակներից և չհրաժարվի մասնակցությունից միայն այն բանի համար, որ միջոցառումը կայանում է Բաքվում։

«Սա կարևոր պլատֆորմ է ճիշտ աշխատանք տանելու համար»,- ասաց նա։

Միջազգայի իրավունքի մասնագետը նաև խիստ կարևորեց միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերը, որոնցից հրաժարվելը ցույց կտա, որ որպես պետություն՝ Հայաստանն այլևս ունակ չէ իրավական քայլերի գործադրմամբ առաջ մղել հայկական կողմի շահերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման. Սիրանուշ Սահակյան

Հաջորդ գրառումը

Դատապարտում ենք միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, որոնք նաև դրսևորվել են ընդդեմ Իրանի. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Դատապարտում ենք միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, որոնք նաև դրսևորվել են ընդդեմ Իրանի. ՀՀ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական