Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի քահանա Արթենյան

19/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն է. Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որևէ բան փոխված չէ, և Մայր Աթոռը, ի դեմս Վեհափառ Հայրապետի, միաբանության, շարունակում է իր գործունեությունը, իր առաքելությունը։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Երեկվա դեպքերի հետ կապված՝ պարզապես ցավալի է այն իրողությունը, որ մենք կարող ենք այսպիսի փաստի անդրադառնալ։ Բայց ամեն դեպքում մենք գիտենք և վստահ ենք, որ մեր ժողովուրդը, մեր հավատացյալ հայորդիները եկեղեցու կողքին են, ամուր են կանգնած իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ, և բնականաբար, մեր ժողովրդի համար եկեղեցին կարևոր արժեք և կարևոր հոգևոր կառույց է, որ միշտ պետք է պահպանել՝ ոչ թե գոռալով, այլ աղոթքով, հավատարիմ մնալով եկեղեցուն և եկեղեցու վարդապետությանը»,-նշեց  նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ 10 եպիսկոպոսները Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով երեկ Մայր Աթոռի քարտուղարություն նամակ են փոխանցել, և հայտարարել, որ հաջորդը իրենք են գալու Մայր Տաճարում աղոթք անելու, ժամերգություն կամ պատարագ անցկացնելու, Տեր Եսային նկատեց.

«Ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, կարող եմ մոտավորապես ենթադրել՝ բովանդակությունը ինչպիսին պիտի լինի։ Եթե այդ նամակին արձագանք լինի, մենք պատշաճորեն այդ մասին կծանուցենք։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռում աղոթքին, Մայր Տաճարի դռները բոլորի համար բաց են, և ցանկացած պահի որևէ մեկը կարող է գալ իր աղոթքը բարձրացնել մեզ հետ միասին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք երբ է հաջորդելու Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների կարգալուծության հարցը։

Ի պատասխան՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատեց՝ Մայր Աթոռը շարունակում է կանոնականության սահմաններում իր գործունեությունը և այդ կոչերը հնչեցնել։

«Սա պրոցես է, որը ամենակարևորը պետք է լինի կանոնականության սահմաններում՝ պահպանելով եկեղեցու առաքելությունն անխաթար։ Մնացածը ընթացք է, և առաջիկայում կտեսնենք»։

Հաջորդ հարցին՝ ովքեր են Վեհափառի որոշմամբ դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը նշեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը։ «Նրանց փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս սրբազանը և երրորդի անունը չեմ հիշում։ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ընտրվում կամ նշանակվում են՝ կախված աշխարհագրական դիրքից, աշխարհամասից և նաև տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկա 6 ամիսների ընթացքում տեսնելու ենք «հայ-թուրքական սիլիբիլիների» դրվագներ. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում եթե երկու կլոր ես տեսնում, ակնհայտ դա ձեռնաշղթա է.Արմեն Աշոտյան

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևի այցը գաղտնի պահելը խոսում է երկրի տոտալ ավտորիտարիզացման և հանրային հաշվետվողականության տոտալ բացակայության մասին. Պողոսյան

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք. Բագրատ Սրբազանը նամակ է ուղարկել Գլխավոր դատախազին

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026
Հաջորդ գրառումը

Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Ամենաշատ ընթերցվածը

Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի...

ԿարդալDetails
Նորություններ

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան

29/04/2026

Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական