Կարգավորման գործընթացի մյուս տարրերը ներառում են հայ-ադրբեջանական սահմանի մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը. Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք 4 օկուպացված ադրբեջանական գյուղերի ազատագրման վերաբերյալ կողմերի միջև գործընթացի ուղղությամբ»,- հավելել է արտգործնախարարը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։
«Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,- Բաքվում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին ասել է Բայրամովը։