Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք չենք ուզել, որ մեզ մորթեն, բռնաբարեն, ոտնատակ տան. արցախցին Արցախից վախից դուրս չի եկել, այլ իր պատիվը պահելու, պայքարը շարունակելու համար. Հասմիկ Միքայելյանը՝ Ալեն Սիմոնյանին

11/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալեն Սիմոնյանը, բազմոցին նստած, չի կարող հասկանալ, թե ինչէ  կատարվել Արցախում, ինչպես է ամեն ինչ եղել, և ինչու է արցախցին թողել-դուրս եկել իր ծննդավայրից։ Համենայնդեպս, վախից դուրս չի եկել, այլ իր պատիվը պահելու, պայքարը շարունակելու համար, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցի լրագրողին ուղղված այն խոսքերին, թե «կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»։

Ըստ մեր զրուցակցի՝ Ալեն Սիմոնյանը ոչ մի բարոյական իրավունք չունի այս հարցին անդրադառնալու, որովհետև նա այն մարդը չէ, որ իր աթոռին նստած՝ արցախցու՝ Արցախից դուրս գալու մասին դատողություններ անի, արցախցիների փոխարեն մտքեր հայտնի։

«Իսկ թե ինչու է նա Արցախին Ղարաբաղ ասում, նրանից է, որ վախկոտները Ղարաբաղն են ծախել, իսկ մենք Արցախում էինք ապրում։

Ալեն Սիմոնյանը ոչ մի կերպ իրավունք չունի խառնվի այս հարցերին։ Մենք իրենից ոչինչ չենք սպասում, ոչ մի լավ բան չենք սպասում և հարցեր չենք տալիս։ Լրագրողն Ալեն Սիմոնյանին հարցնում է՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու հետ կապված ի՞նչ պլաններ ունեք, ինքն ասում է՝ արցախցիները դուրս են եկել, թող մնային, պայքարեին։

Մենք պայքարել ենք 38 տարի, 4 պատերազմը մենք ենք տեսել։ Վերջին երկու պատերազմի ժամանակ մեզ ծախել են, դրա համար էլ մենք դուրս ենք եկել։ Մենք չենք ուզել, որ մեզ մորթեն, մենք չենք ուզել, որ մեզ բռնաբարեն, մենք չենք ուզել, որ մեզ ոտքի տակ տան։ Իսկ Սիմոնյանը Փաշինյանի հետ միասին դրան են բերել»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ արցախցի լրագրողն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց էր ուղղել՝ ե՞րբ է ինքը վերադառնալու իր հայրենիք՝ Արցախ։

«Երբ որ անվտանգ կլինի»,- արձագանքել էր Սիմոնյանը։

Լրագրողը նաև հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը Արցախին «Ղարաբաղ» ասում։

«Իսկ դուք Ղարաբաղ չե՞ք ասում, չե՞ք ասում, որ «մենք ղարաբաղցիներ ենք, ղարաբաղահայ ենք»։ Ես քաղաքական գործիչ եմ ու դեմ եմ, որ ինչ-որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական կամ ադրբեջանական անուններով, ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ»,- պատասխանել էր Սիմոնյանը։

Երբ լրագրողները նրան հիշեցրել էին, որ ժամանակին ասում էր Արցախ՝ Ալեն Սիմոնյանն նկատել էր, որ սխալ էր անում։

ԱԺ նախագահը նաև մեղադրել էր արցախցիներին, որ չեն մնացել իրենց հայրենիքում և չեն պայքարել։

«Երբ դուք այդտեղից դուրս եկաք, անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը՝ պարբերաբար կրկնելով՝ «պետք էր կռվել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում. արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը

Հաջորդ գրառումը

Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5-7 տոկոս հատվածին, որի մարմնավորումն ինքն է. մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5-7 տոկոս հատվածին, որի մարմնավորումն ինքն է. մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական