ՄԱԿ-ը կիրակի օրը դատապարտել է Սիրիայի պատերազմից տուժած շրջաններին այդքան անհրաժեշտ օգնություն չմատակարարելը, միաժամանակ զգուշացնելով, որ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը կարող է առնվազն կրկնապատկվել:
ՄԱԿ-ի շարասյունը, որը օգնություն է մատակարարել Սիրիայի հյուսիս-արեւմուտք, ժամանել է Թուրքիայի տարածքով, սակայն գործակալության ղեկավար Մարտին Գրիֆիթսը ասել է, որ միլիոնավոր մարդկանց, որոնց տները ավերվել են, շատ ավելին է պետք:
«Առայժմ մենք հուսախաբ ենք արել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ժողովրդին: Նրանք իրավամբ իրենց լքված են զգում՝ փնտրելով միջազգային օգնություն, որը դեռեւս պետք է հասնի», – գրել է Գրիֆիթսն իր թվիթերյան միկրոբլոգում․ «Իմ պարտքն է եւ մեր պարտականությունն է հնարավորինս արագ շտկել սա»:
ՄԱԿ-ի տասը բեռնատարներից բաղկացած շարասյունը հատել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բաբ ալ-Հավա սահմանային անցակետը` մատակարարելով ապաստարաններ, ծածկոցներ, պարաններ, պտուտակներ եւ մեխեր, ինչպես նաեւ վերմակներ, ներքնակներ եւ գորգեր, ըստ AFP-ի թղթակցի:
Տասնյակ հազարավոր փրկարարներ ցրտաշունչ եղանակին շարունակում են «սանրել» ավերված թաղամասերը՝ ավելացնելով միլիոնավոր մարդկանց տառապանքը, ովքեր այժմ օգնության կարիք ունեն:
Թուրքիայում երկրաշարժից հետո զոհերին թալանելու կամ խաբելու փորձի համար տասնյակ մարդիկ են ձերբակալվել, հաղորդում են լրատվամիջոցները:
New.am