Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մենք հանդես ենք գալիս Գազայում և Լիբանանում մշտական ​​և անհապաղ հրադադարի օգտին

Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի. Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանում պատերազմի տարածումը լուրջ վտանգ է ներկայացնում։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի. Իսրայելը չի ​​ճանաչում իր կատարած ռազմական հանցագործությունների  որևէ սահմանափակում։ Մենք հանդես ենք գալիս Գազայում և Լիբանանում մշտական ​​և անհապաղ հրադադարի օգտին»,- ասել է Աբբաս Արաղչին: