Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին կոշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ռասայական ատելության շարունակվող դրսևորումներին. հայտարարություն

20/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 19-ը Մարդասիրական օգնության համաշխարհային օրն է՝ հաստատված 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով: Այս օրը ևս մեկ ազդակ է բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ոտնահարված իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտության մասին։

Ու թեև մարդասիրական օգնության համաշխարհային օրվա նպատակն է շեշտադրել զինված բախումների և աղետների դեպքում հումանիտար օգնության տրամադրման, ինչպես նաև մարդկանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին, հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային համակարգի կոշտ արաձագանքի բացակայության և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների պայմաններում խտրական հիմքերով տևական ընթացք զրկված է եղել մարդասիրական իրավունքի երաշխավորման և մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից։

2020 թ․ 44-օրյա պատերազմի, Լաչինի միջանցքի շուրջ տասը ամիս տևած շրջափակման և 2023 թ․ բռնի տեղահանության պայմաններում բնակչությունը զրկված է եղել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված հիմնարար իրավունքներից։

2022 թվականին Ադրբեջանը, անհիմն պատճառներով փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շուրջ 120 հազար արցախահայերի թողեց ամբողջական շրջափակման մեջ՝ կասեցնելով ինչպես կենսական նշանակության ենթակառուցվածքների գործունեությունը, այնպես էլ զրկեց մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից՝ արցախահայերին թողնելով սնննդի, հիգիենայի, բուժօգնության, կենսական դեղամիջոցների սահմանափակման, թերսնման և իրավունքների համատարած խախտումների տիրույթում։

Ավելին, Ադրբեջանը արգելափակել էր հենց միջազգային մարդասիրական օգնության տրամադրման առաջնային մանդատ ունեցող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից հումանիտար օգնության և վառելիքի մուտքը Արցախ՝ թույլ չտալով տեղափոխել բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից Հայաստան՝ խաթարելով կենսական դեղորայքի ու այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը։

Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանությունից հետո, 2025 թ․ հունիսից Ադրբեջանը նաև սկսեց սահմանափակել և փակել ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի փախստականների իրավունքների պաշտպանության գրասենյակի և այլ մարդասիրական կառույցների գործունեությունը տարածաշրջանում։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հորդորում է պետություններին՝

  • համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի կողմից զինված հակամարտությունների ընթացքում և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ կատարված հանցագործություններին՝ հարգելով Հաագայի և Ժնևի սկզբունքները,
  • հետևել Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող հայերի ծանր վիճակին, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, ենթարկվում են անարդար վերաբերմունքի և հալածանքների՝ հատուկ ուշադրություն դարձնելով գերիների ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը։

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին հետևել միջազգային մարդասիրական իրավունքին և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ մյուս ժողովուրդներին հավասար լինելու, արարելու, ապրելու և զրկանքներից զերծ լինելու իրավունքը և կոշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ռասայական ատելության շարունակվող դրսևորումներին։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ պահպանվում են. Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական