«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում է Ազատության հրապարակ՝ ամփոփելու մեկ շաբաթվա ակցիան:
«Կխոսենք, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել, ինչ պետք է անենք, կխոսենք ապագա մեր պլանների մասին, որից հետո միասի կշարժվենք Հանրապետության հրապարակ՝ միանալու ջահերով երթին:Համոզված եմ՝ մենք չհաջողելու հնարավորություն չունենք, մենք անպայման հասնելու ենք մեր հիմնական նպատակին՝ ունենալու ենք հզոր հայրենիք ու արժանապատիվ ապրող հայ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Վանեցյանը: