Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղրիի քաղաքապետն ահազանգում է՝ տարածաշրջանի բիզնեսը խնդիրների է բախվում հարկային մարմինների ստեղծած խոչընդոտների հետևանքով. Aysor.am

27/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին և հարազատներին պատկանող սեփականություններում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Զաքարյանն ասել է, թե այս ամենը քաղաքական հետապնդում է, սակայն որևէ ֆինանսական շահ չի կարելի չափել հայրենիքի հետ։

«Ագարակում գտնվող գազալցակայանում ստուգում են իրականացրել, սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ ոչ միայն ճիշտ լիցքավորում է կատարվում, այլ ավելին, 0.3 տոկոս (շահույթի 10 տոկոսը) ի օգուտ սպառողի է լիցքավորում։ Այդպես է եղել միշտ, քանի որ լիցքավորում կատարող սարքը կնքած է։ Լցակայանի տնօրենը չի ստորագրում ակտը, պնդելով, թե ինչ փաստագրել են, թող այն էլ արձանագրեն, իսկ իրենք չեն համաձայնում, ասելով, թե ուզում են գրել, որ լիցքավորումը չափանիշներին համապատասխան է իրականացվում», – տեղեկացրել է Զաքարյանը։

Նա ասել է, որ բացի գազալցակայանից, հարկային մարմինները փորձում են այլ խոչընդոտում էլ իրականացնել։ «Մաքսակետի հարևանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը։ Այն մաքսային ձևակերպումներ և լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին, հարկայինի Շուշոյի (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան` խմբ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում», – ասել է Մխիթար Զաքարյանը։

Նրա խոսքով՝ առ այսօր 60 բեռնատար բեռ է կուտակվել մաքսակետում։ «Մեղրիի և Քաջարանի տարածաշրջանում, որտեղ գտնվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ԶՊՄԿ-ն, Մեղրիի ճանշինը և Մեղրիի բիզնեսը, մեծ խնդրի առաջ են կանգնել։ Բեռը, որ նախատեսված է Մեղրիի և Քաջարանի համար, այս տերմինալի փակման հետևանքով 80 կմ պետք է տանեն, հասցնեն Կապանի տերմինալ, մաքսային ձևակերպում ստանան, որպեսզի դարձյալ հետ գան։ Մարդիկ չեն ուզում քշել, Իրանից բեռները բերել են, տրանսպորտի գումարը վճարված է եղել մինչև Մեղրի հասնելու համար։ Եթե հիմա էլ վարորդներն այդ ճանապարհը փակեն, ասելու են, թե հայ-իրականական հարաբերություններին վնաս եք հասցնում։ Խնդիրներ են ստեղծում ոչ միայն ընկերության, այլ ամբողջ տարածաշրջանի բիզնեսի համար։ «Նակոլկա Շուշոյի» կապրիզի հետևանքով վարորդներն այս պահին հայտնվել են վատ վիճակում։ «Նակոլկա Շուշոյի» մոտ դա արդեն սովորույթ է, նույնիսկ պատերազմի ժամանակ է նա իր կապրիզները ցույց տվել, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին ՊՆ-ի համար նախատեսված 17 բեռնատար է հետ ուղարկել դեպի Իրան։ Իրանական մաքսակետն ընդառաջել է, իսկ հայկական կողմում հետ են տվել բեռները», – ասել է Զաքարյանը։

«Այս ամենը մեզ, իհարկե, հետ չի պահելու։ Նժարին դրած է հայրենքիը կորցնելու, մյուս կողմում՝ ֆինանսական շահը։ Սրանք նույնիսկ համեմատելու բաներ չեն։ Մեր գործունեությունը լրիվ օրենքի սահմաններում է», – ասաց քաղաքապետը։

Բացի Զաքարյանի հարազատներին պատկանող ընկերություններից, հարկային մարմինները խնդիրներ են ստեղծել նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված Գևորգ Խաչատրյանին պատկանող «ԱԳ իմպեքս» ՍՊԸ-ի համար։

«Նա Հայաստանի 69-րդ հարկատուն է։ Այդ ընկերության համար էլ հատուկ ռեժիմ է սահմանված, երկու օր առաջ Բագրատաշենով իր համար մտած բեռն ամբողջությամբ փչացրել են։ Այնքան բուռն է իրենց կենդանական վրեժխնդրությունը, որ ոչ մի բան հաշվի չեն առնում։ Որպեսզի ինձ վնաս տան, պատրաստ են ամբողջ տարածաշրջանի բիզնեսի համար խնդիրներ ստեղծել», – ասաց Զաքարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պայքարը» մինչև հիմա պայքարում է․ հարցազրույց Հակոբ Վարդիվարյանի հետ (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

«Չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա». Քաջարանի համայնքապետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

«Չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա». Քաջարանի համայնքապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական