Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
ՄԱԿ-ի առջև ցույց կարող են անել այն ազգագրական ու ցեղային խմբերը, որոնք պետականություն չունեն ու ստիպված են նման եղանակով իրենց խնդիրները բարձրացնել:
ՄԱԿ-ում ներկայացված ազգերը, որոնք ունեն պետականություն, համապատասխան ներկայացուցիչներն են պարտավոր խնդիրներ բարձրացնել, ինչի համար կա ՄԱԿ-ի կանոնակարգ և համապատասխան կոմիտեներ:
Սակայն, եթե հանրության զգալի հատվածը կարծում է, որ կառավարությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում, ապա.
1. կամ նման ցույցերը կառավարության շենքերի առջև են անցկացնում, հստակ ձևակերպված պահանջներով,
2. կամ հայտնի, և անհայտ եղանակներով պայքարում են իշխանություն դառնալու համար, և այդ պահանջներն արդեն ինքնուրույն իրականացնելու համար:
Հ.Գ. Խնդրանք, արդեն մահացող ՛՛միջազգային հանրության՛՛ առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք:
Հ.Գ. Մեկն էլ լինի ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի իրավունքները պաշտպանի:
Հ.Գ. Մոռացա ասեմ, ՄԱԿ-ը հարց լուծող չէ, ՄԱԿ-ը հարց լուծողների, կամ չլուծողների հարթակ է: