Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը սեռական ոտնձգության է ենթարկել երեք աշխատակցի

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը Չեշիրի վերականգնողական կլինիկայում գտնվելու իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք աշխատակցի․ հայտնում է North Wichguardian լրատվական գործակալությունը:

Իբրահիմովը կլինիկայում բուժվել է քնաբեր հաբերից ունեցած կախվածությունից: Ուրբաթ՝ փետրվարի 7-ին, Չեսթեր Քրաունի դատարանում նիստի ժամանակ նշվել է, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 5-ին կլինիկա ժամանելիս եղել է հարբած և ցուցաբերել ագրեսիվ վարք։ Մեղադրող Ջոշուա Գորսթը նշել է, որ Իբրահիմովը սեռական ոտնձգություն է իրականացրել անձնակազմի երեք կին անդամների նկատմամբ:

«Նա նրանց ասել է, որ գեղեցիկ կանայք են, և որ ինքը սիրում է նրանց», – նշել է Գորսթը։

Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, անցյալ տարի մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության հինգ դրվագով: Իբրահիմովը դատապարտվել է 16 ամսվա պայմանական ազատազրկման՝ երկու տարի ժամկետով՝ 20 օր վերականգնողական աշխատանքներով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա 10 տարի պետք է լինի սեռական հանցագործների ռեգիստրում:

Մանրամասները այստեղ՝ northwichguardian.co.uk