Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մարսի վրա օվկիանոսի ու լողափի հետքեր են հայտնաբերվել

Չինացի մարսագնացը Մարսի վրա հայտնաբերել է հնագույն օվկիանոսի լողափ։

Հսկայական օվկիանոսը երևում է հնագույն Մարսի մակերևույթի վրա՝ տեղատվության և մակընթացության հետքերով, որոնք հիշեցնում են Երկրի լողափերը. ասվում է PNAS ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները, վերլուծելով չինական մարսագնաց Zhuzhong-ի տվյալները, որը վայրէջք է կատարել Utopia Planitia-ում 2021 թվականին, ստացել են Մարսի մակերևույթի վրա իրական հնագույն օվկիանոսի գոյության առաջին հավաստի ապացույցները:

Ի տարբերություն այլ ռովերների, չինականն ուներ գետնանցող ռադար՝ օգտագործելով ցածր և բարձր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքներ, այն ի վիճակի է ուսումնասիրել մոլորակի մակերեսի տակ գտնվող կառույցները և որոշել երկրաբանական կազմավորումները։