Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մարզահամերգային համալիրի մոտ մարդու գանգ է հայտնաբերվել

Shamshyan.com-ի հաղորդմամբ` հունիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։

Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։