Երեքշաբթի, Դեկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ խոզ են առնում, ամբողջ տարին խնամում, կերակրում, Նոր տարվա շեմին մորթում. այսօրվա «խաղաղության դարաշրջանը» ճիշտ այն խոզն է. Կարեն Կարապետյան

22/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նա, ով սիրում է խոզ խանձել, հաստատ կիմանա, թե որքան կուշտ ու անհոգ էր այդ կենդանին նախքան կրակի վրա հայտնվելը

Նիկոլ Փաշինյանը՝ որպես խոզ խանձելու մեծ սիրահար, շատ լավ գիտի, որ հատկապես գյուղերում տարածված է մի երևույթ, երբ տարվա սկզբին մարդիկ խոզ են առնում, ամբողջ տարին խնամում նրան, կերակրում, հոգ տանում, իսկ Նոր տարվա շեմին մորթում։ Այդ ողջ ժամանակահատվածում խոզը կարծում է, թե գտնվում է ապահով ձեռքերում, ապրում կատարյալ անհոգ պայմաններում ու ամենայն հավանականությամբ իրեն երևակայում է ամենաերջանիկը՝ բոլոր անասունների մեջ։

Այսօրվա «խաղաղության դարաշրջանը» ճիշտ այն խոզն է, որին երեկ կերակրում էին 3-րդ կարգի ցորենով, այսօր՝ բենզինով, վաղը՝ մեկ այլ բանով, սակայն մինչ այն պահը, երբ կհասունանա մորթելու ժամանակը, քանի որ ակնհայտորեն այդ «խաղաղության» շահառուներից մեկը իրական խաղաղության որևէ ձգտում չունի, այլ ընդամենն իրականացնում է իր վաղօրոք հայտարարված ծրագրի դրույթներից երկրորդ փուլը՝ «այսօր մենք Արցախ մտանք տանկերով, վաղը Հայաստան կմտնենք մեքենաներով»։

Որպես հիշեցում շեշտենք նաև Արցախյան առաջին առաջին ազատամարտի օրերին Թուրքիայից հնչող այն տեսակետը, որ «հիմարություն էր Հայաստանի հետ պատերազմելը, քանի որ եթե չլիներ պատերազմը, մենք արագ կվերցնեինք ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը»։

Ու այսօր տեղի է ունենում այն, ինչի մասին 90-ականների սկզբներին հուշում էր Թուրքիան, որովհետև իրականում այն, ինչ կատարվում է հիմա, ոչ թե խաղաղության, այլ կերակրման գործընթաց է, որն ամբողջովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ «այստեղ հաց, այստեղ կաց» գաղափարախոսության շրջանակներում, որը զուրկ է որևէ ազգային երազանքից, նպատակից, հիշողությունից ու արժեքային հենասյուներից։

Եթե Ադրբեջանն իրոք խաղաղության ձգտում ունենար, ապա այդ խաղաղությունը կնքված կլիներ վաղուց, քանի որ Հայաստանի իշխանությունները կատարել ու կատարում են բոլոր այն պահանջները, որոնք Ալիևը ներկայացրել է Փաշինյանին, սակայն, ի հեճուկս այդ ամենի, մենք ականատես ենք լինում պահանջատիրական ու Հայաստանի գոյությունը մերժող գործընթացների շարունակությանը։

Այն նույն ժամանակահատվածում, երբ մենք մարսեցինք «խաղաղության դարաշրջանի» իրեղեն ապացույցներից մեկը՝ 3-րդ կարգի ցորենը, ու վաղը պատրաստվում ենք լիզքավորվել ադրբեջանական բենզինով, Բաքվում կազմակերպվում է «արևմտյան Ադրբեջանին» նվիրված համաժողով։ Այսինքն Ալիևը մազաչափ անգամ չի հրաժարվել իր մոտեցումներից, ու նույնիսկ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ մենք հրաժարվում ենք արցախցիների վերադարձի պահանջի իրավունքն իրացնելուց, դուք էլ հրաժարվեք «արևմտյան Ադրբեջանից», ոչնչով չփոխեց Բաքվի ծրագրերը։

Արդյունքը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանն իրոք հրաժարվեց արցախցիների իրավունքներից (թեպետ վաղուց էր հրաժարվել), իսկ Ալիևն իր ծավալապաշտական մոտեցումներից՝ ոչ։

Հետևաբար որքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի, որ խաղաղությունն այլևս իրականություն է, փաստն այն է, որ որևէ խաղաղություն գոյություն չունի, քանի որ չի կարող լինել խաղաղություն այն պարագայում, երբ նա, ում հետ այդ երևակայական խաղաղությունը հաստատվել է, առհասարակ ժխտում է քո գոյությունը։ 

Ըստ այդմ՝ Ադրբեջանից եկած ու եկող բեռներն ընդամենը խաղաղության պատրանք են, արևելյան դիվանագիտությանը բնորոշ քաղցր-մեղցր ռեվերանս, վերջապես խոզի թվացյալ անհոգություն՝ նախքան դանակի սուր սայրը կոկորդին զգալը։ 

Իհարկե, սխալ կլինի խաղաղության չձգտելը, սակայն կրկնակի սխալ կլինի բենզինը խաղաղության հետ շփոթելը, որովհետև իրական խաղաղությունը լինում է ոչ թե բեռների, այլ կնքված ու միջազգայնորեն վավերացված փաստաթղթերի ու անվտանգության մեխանիզմների տեսքով։

Կարեն Կարապետյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000 – 4000 դոլարի վնաս

Հաջորդ գրառումը

Խոչընդոտվել է ԲԿ-ում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ. Ռուբեն Վարդապետ

22/12/2025
Նորություններ

Խոչընդոտվել է ԲԿ-ում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

22/12/2025
Նորություններ

Ադրբեջանական բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000 – 4000 դոլարի վնաս

22/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ թե ուշ հայ ժողովուրդը զանգվածաբար կմիանա իր սրբության սրբոցի պաշտպանության գործին. Արմեն Այվազյան

22/12/2025
Հաջորդ գրառումը

Խոչընդոտվել է ԲԿ-ում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական