Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մատաղիսից զինվորները նահանջել են թշնամու ԱԹՍ-ների հարվածների ներքո` իրենց հետ տեղափոխելով վիրավորներին ու զոհված զինակիցների մարմինները. Սիրիրահայի հուշերը` 44 օրյա պատերազմից

11/10/2021
- Նորություններ, Տեղական

Սիրիայում պարտադիր ծառայություն անցած ու պատերազմում հինգ տարի շարունակ մարտնչած Ղազարը չէր էլ պատկերացնում, որ հայրենիք վերադառնալուց մի քանի տարի անց կրկին կհայտնվի պատերազմի կիզակետում։ 29-ամյա Ղազար Կարապետյանը նախորդ տարի սեպտեմբերի 27-ի առավոտյան զինվորական հագուստով տեսավ ընկերոջն ու լռությունից հասկացավ՝ պատերազմ է սկսվել։ Ընտանիքի անդամներին ոչինչ չասելով, Ղազարը կամավորագրվեց ու մեկնեց 7-րդ պաշտպանական շրջան՝ լեգենդար «Եղնիկներ»։ Ռազմավարական կարևոր կետում տեղակայվելով` Ղազարը զինակիցներ կորցրեց, ուժ գտավ պայքարելու ու հակառակորդին պատճառելու մեծ թվով կորուստներ:

«Փաստինֆո»-ին Ղազար Կարապետյանը պատմել է, որ սեպտեմբերի 26-ին ընկերների հետ շաբաթ երեկո է անցկացրել, իսկ առավոտյան արդեն մոտ ընկերոջը՝ Անդրանիկին զինվորական հագուստով է տեսել։ Այդպես է լսել պատերազմի բոթը։

«Ես էլ պատրաստվեցի, որ գնամ։ Իրերս հավաքեցի ու ծնողներիս ասացի, որ գնում եմ Ծաղկաձոր։ Զինկոմիսարիատում պարզվեց, որ ՊՆ-ում ցուցակ էին տվել 98 հոգու անուն, ինձ չտարան։ Գնացի երկրապահ ու այնտեղ Մենուայի հետ ծանոթացա։ Պարզվեց այնտեղ էլ տեղ չկար, բոլորը կամավորագրվում էին, բայց Մենուային ասացի, որ 5 տարվա պատերազմի փորձ ունեմ, որոշեց անունս ավելացնի ու մեկնեցինք Եղնիկների և Մատաղիսի միջև գտնվող դիրքեր»,- պատմել է Ղազարը։

Առաջին իսկ պահից՝ մեքենայից իջնելիս կամավորներին սպասվում էր մեծ փորձություն։ Թշնամական ԱԹՍ-ները թիրախավորել էին նոր խմբին՝ հասկանալով, որ դիրքերն ամրանում են։

«Հասկանում ես ուր ես գնում ու չգիտես՝ ի՞նչ է կատարվում, կորած մարդ ոնց որ լինես։ Չգիտեի, որ այդքան շատ ԱԹՍ-ներ ունեն։ Եթե դրանք չլինեին, հավատացեք՝ կռիվը կհաղթեինք։ Մենք մեքենայից շուտ իջանք ու դրանց ձայները մոտ էին, ֆռռում էին մեր գլխավերևում։ Այնտեղ ժամկետայիններին տեսանք։ Անծանոթ էին, բայց զգում էինք, ոնց որ մեր հարազատ եղբայրներն են»։

Առաջադրանքն էր դիրքը պահել ամեն գնով։ Այստեղ հրամանատարական կազմի հետ խնդիրներ չեն ունեցել, ամեն ինչ կազմակերպված էր։ Ղազարն ասում է՝ «մենք ունեինք «Քյոխ»»։

«Նա տիրապետում էր ամեն ինչի։ Իջնում էր ու սպանված ադրբեջանցիների դիերի լուսանկարներն էր ցույց տալիս։ Ասում էր՝ նայեք, դուխներդ չգցեք։ Մեծ պատիվ էր իր հետ կռվել»։

Ղազարի համար ամենածանր ու հուզիչ օրն էլ պատերազմի հինգերորդ օրն էր։ Մատաղիսն արդեն հայկական չէր ու տեղեկություն ունեին, որ տասնյակ հայ զինվորներ իրենց ուղղությամբ են գալու։ Միևնույն ժամանակ օդը հանգիստ չէր։ Ղազարն էլ փնտրում էր իր ընկերոջը։

«Մատաղիսը իրենց անցնելուց հետո տեղեկություն ստացանք, որ զինվորներ էին դուրս գալու ու ասացին չկրակենք։ Անտառներից մեր զինվորները դուրս եկան՝ վիրավորներ կային, որոշներին զոհված էին բերում։ ԱԹՍ-ների հարվածը չէր դադարում ու ընկերս՝ Անդրանիկը չկար։ Մեկը գոռաց Ղազար՝ տեսա փոշու մեջ սպիտակած ընկերս է։ Հետո մեկ ժամ անց գնացին այլ վայր՝ առաջադրանք կատարելու»։

Դրանից հետո զինվորներին սպասվում էր մեծ փորձություն։ Ղազարը, նկատելով ադրբեջանական ԱԹՍ-ը, կարողանում է խուսափել հարվածից, ձորից ցած նետվում ու վնասում ձեռքը։ Հենց այդպես՝ վնասվածքով դիրքի տղաների մեծ մասը պետք է տեղափոխվեին, քանի որ թշնամու դիտակետում էին։ Ստպված են եղել 20 ժամ քայլել՝ խուսափելու մեծ թվով զոհերից ու գերիներից։ 24 ժամ անց դիրքը կրկին ապահով էր։ Ղազարը թեժ մարտերում 20 օր պայքարելուց հետո մեկնեց Ստեփանակերտ՝ կանանց ու երեխաներին ապահով Երևան տեղափոխելու համար։ Դեռ նոյեմբերի 8-ին պատրաստվում էր հետ վերադառնալ, երբ տեղեկացավ կապիտուլյացիայի մասին։

Պատերազմից մեկ տարի անց Ղազարը նորից մեկնել էր Արցախ։ Վիրավոր հայրենիքին աջակցելու շատ հարցեր կան։ Չնայած մեկ տարի անց իր պաշտպանած դիրքը կանգուն է, բայց հոգու քաղաք Շուշիի կողմ ցավով էր նայում։ Ասում է՝ ամեն ինչ կտար մեկ անգամ էլ քայլեր Բերդաքաղաքի փողոցներով։

Աղբյուր` Փաստինֆո
Նախորդ գրառումը

Թայվանի՝ անկախության ձգտումը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում․ ՉԺՀ

Հաջորդ գրառումը

Starlink. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք Իլոն Մասկի արբանյակային ինտերնետային ձեռնարկության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Starlink. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք Իլոն Մասկի արբանյակային ինտերնետային ձեռնարկության մասին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական