Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մասկը ԱՄՆ կառավարությունում 700 միլիարդ դոլարի խարդախություն է հայտնաբերել

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ կառավարությունում խարդախությունների հետևանքով երկրի բյուջեն տարեկան կորցնում է մոտ 700 միլիարդ դոլար։

Մասկը  գրել է X-ում. «Դաշնային կառավարությունում խարդախության հետևանքով վնասները կազմում են բոլոր վճարումների գրեթե 10%-ը, ինչը կազմում է տարեկան մոտավորապես 700 միլիարդ դոլար»։

Բացի այդ, վճարումների առնվազն 15%-ը՝ մոտ 1 տրիլիոն դոլար, ամերիկյան պաշտոնյաների կողմից «բացահայտ յուրացում» է։

ՏԱՍՍ-ը գրում է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին նշանակել է նորաստեղծ գործակալության ղեկավար, որը կոչված է բարելավելու երկրի կառավարման արդյունավետությունը, նվազեցնելու պետական ​​ուռեցված ապարատը և պայքարելու բյուրոկրատիայի դեմ։

Հունվարի 24-ին նոր գործակալությունը հայտնել է, որ իր առաջին 80 ժամվա ընթացքում չեղյալ է համարել պետական ​​պայմանագրերը, որոնց արժեքը 420 միլիոն դոլար է։ Մասկն ակնկալում է կրճատել ԱՄՆ կառավարության ծախսերը 2 տրիլիոն դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։