Ռուսական զորամիավորումները մի քանի շաբաթ տևած ակտիվ մարտերից հետո վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդար քաղաքի գրեթե ողջ տարածքը:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Դաշնային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Եվգենի Զուբարևի հարցերին։
-Ռուսաստանը, ըստ Ձեզ, կարո՞ղ է լրջորեն հույս դնել Ուկրաինայի ռեսուրսների սպառման վրա՝ նյութական, մարդկային, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի։
-Ինձ թվում է՝ սա բավականին ռիսկային սցենար է, որում մենք խաղադրույք ենք կատարում, ինչպես ասում են՝ «հյուծվելու վրա»։
Ինչ վերաբերում է հենց Ուկրաինայի ռեսուրսներին, դրանք, իհարկե, սահմանափակ են, բայց Ռուսաստանին թուլացնելով՝ հավաքական Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, իհարկե, էապես ազդում է իրավիճակի վրա, և մենք պետք է հասկանանք, որ չպետք է ձգձգենք ռազմական գործողությունները։ Պետք է հաջողության հասնենք, որքան հնարավոր է արագ։
Հարց է՝ որքանով ենք պատրաստ, ունակ, որպեսզի հասնենք վճռական ռազմական հաջողությունների և հակառակորդին նեղը գցենք։
Սա, ինձ թվում է, պետք է լինի այս տարի, որպեսզի հաջողությունն ապահովենք։ Ինչ վերաբերում է «մաշվելուն, հյուծվելուն», ապա «մաշվում, հյուծվում ենք» թե՛ մենք, թե՛ հակառակորդը։