Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանդատները վերցնելը նշանակելու է հանցագործության օրինականացում. վե՛րջ. Արմեն Այվազյան

11/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Եվ այսպես, «Ուժեղ Հայաստանի» և ԲՀԿ-ի ներկայացուցիչները բացահայտ նախապատրաստական քարոզ են վարում մանդատները վերցնելու օգտին, մինչդեռ «Հայաստան» դաշինքից հնչող հայտարարությունները փոքր-ինչ ավելի խուսափողական են, թեև, կարծես, այնտեղ ևս առավել հակված են ԱԺ մտնելուն։

Ամենից առաջ պետք է հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել։ Նույն այդ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների գնահատականներում և պաշտոնական հայտարարություններում տրվում է միանգամայն հստակ եզրակացություն․ Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունները տապալվել են թե՛ նախընտրական փուլում, թե՛ 2026 թ. հունիսի 7-ին՝ քվեարկության օրը։ Բերվում են փաստեր բռնաճնշումների, ձերբակալությունների, սպառնալիքների տարափի, տասնյակ և գուցե հարյուր հազարավոր ձայների գողության, նենգափոխման ու անհետացման, բանակի անօրինական շահարկման, ԿԸՀ-ում կատարված հաշվարկների գիշերային անսպասելի վիժեցման, ինչպես նաև ՔՊ-ին անօրինական կերպով վաղաժամ «հաղթող» հռչակելու մասին։

Ինչ արժե միայն այն փաստը, որ ընտրությունների օրը վերջին երեք ժամվա ընթացքում քվեարկել է շուրջ 250 000 մարդ՝ գրեթե երկու անգամ պակաս, քան դրան նախորդած երեքժամյա ժամանակահատվածներում, երբ միջին հաշվով քվեարկել էր 408 000 մարդ։ Մինչդեռ վերջին ժամերին մասնակցությունը, որպես կանոն, զգալիորեն աճում է, և այս անգամ ևս այդպես է եղել, ինչպես կարող են վկայել ընտրություններին մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ։ Ուրեմն ո՞ւր կորան այդ առնվազն 200 000 ձայները։

Այսինքն՝ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՔՊ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ԻՇԽԱՆԱԶԱՎԹՈՒՄ, այսինքն՝ հանցագործություն։ Իսկ մանդատները վերցնելը նշանակելու է այդ հանցագործության օրինականացում։ Վե՛րջ։ Քննարկելու բան այլևս չի մնացել։

Սակայն վերը թվարկված բոլոր խախտումները մանրամասն և հրապարակայնորեն ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանկարծ սկսում են լուրջ դեմքով քննարկել, թե որքանով է նպատակահարմար հրաժարվել մանդատներից, և արդյոք ավելի ճիշտ չի լինի վերցնել դրանք ու մտնել ԱԺ՝ այնտեղ «պայքարը շարունակելու» համար։ Լավ, ձեր տրամաբանությունը որտե՞ղ է, տիկնայք և պարոնայք։ Ո՞ւմ եք ցանկանում հայտնի կենդանու տեղ դնել։

Ընդ որում, նրանց բերած պատճառաբանությունները չեն դիմանում որևէ քննադատության։

Մեկն ասում է (Ն. Կարապետյան, ՈւՀ)՝ մտնենք ԱԺ, որպեսզի Ն. Փաշինյանը չկարողանա միայնակ գլխավոր դատախազ նշանակել։ Ըստ երևույթին, ըստ Ն. Կարապետյանի, հենց սա է եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրողների ամենամեծ ցանկությունը։

Մյուսն ասում է (Գ. Մելոյան, ՈւՀ)՝ մտնենք ԱԺ, որպեսզի մեր կողմը քաշենք ՔՊ-ի «հայրենասեր պատգամավորներին»։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, իսկ ես արդեն երեկ կարճ անդրադարձել եմ այս քաղաքական ֆանտաստիկային։

Երրորդն արդեն տեսաբանում է (Ս. Սուրենյանց, ԲՀԿ)՝ մտնենք ԱԺ, որպեսզի «փողոցը գեներացնելու ճանապարհային քարտեզ մշակենք և խորհրդարանական ակտիվ գործունեության ու ակտիվ փողոցի միքսով (մի՞թե հայերենում այդպիսի բառ կա – Ա.Ա.) մեկ-մեկուկես տարվա ընթացքում հասնենք իշխանափոխության»։

Անմիջապես մի շարք հարցեր են առաջանում.

1. եթե մինչև ընտրությունները «փողոցը գեներացնելու ճանապարհային քարտեզ» անգամ չեք մշակել, ապա ինչո՞վ էիք զբաղված առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում,

2. որքան ժամանակ է ձեզ պահանջվում այդ «ճանապարհային քարտեզը» մշակելու համար,

3. ինչո՞ւ պետք է ձեր ընտրողը հավատա, որ ԱԺ մտնելուց հետո այդպիսի «ճանապարհային քարտեզ» եք մշակելու,

4. ինչո՞ւ մինչ այժմ նույնիսկ փորձ չեք արել աշխատել «ակտիվ փողոցի» ուղղությամբ,

և վերջապես,

5. ինչո՞ւ ԱԺ մտնելուց հետո ձեր ընտրողները պետք է այնքան ոգևորվեն և այնքան վստահեն ձեզ, որ ձեր կոչով փողոց դուրս գան,

6. չե՞ք կարծում, որ տեղի կունենա ճիշտ հակառակը․ մարդիկ կհիասթափվեն թե՛ ձեզանից, թե՛ առհասարակ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունից։

Դե ինչ, տեսնենք, թե մանդատների հարցում ինչ որոշում կկայացնեն երեք հիմնական ուժերը։ Դրանից է կախված ոչ միայն նրանց քաղաքական ապագան, այլև մեր երկրի ճակատագիրը։ Որովհետև ևս հինգ տարի ՔՊ-ի իշխանության ներքո Հայաստանը, եթե անգամ վերապրի, կվերածվի Թուրքահայաստանի՝ Գազայի նման մի տարածքի, որտեղ հայ մարդը կանգնած կլինի ընդամենը երկու ընտրության առաջ՝ ապրել թուրք-ադրբեջանական ապարտեիդի պայմաններում կամ արտագաղթել։

Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

Նախորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Ի՞նչն է պետք հերքել՝ «ստոյկա տալու» արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը. Իվետա Տոնոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչն է պետք հերքել՝ «ստոյկա տալու» արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը. Իվետա Տոնոյան

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական