Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը

10/06/2026
- Նորություններ, Տեղական

2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն անցել են համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, բռնությունների, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից բոլոր հնարավոր ու անհնարին, իրավական և բարոյական նորմերի խախտմամբ, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո։

Այս ամենի մասին նաև փաստում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, որտեղ արձանագրված են ընդդիմադիր գործիչների դեմ շինծու, քաղաքական դրդապատճառներով ապօրինի գործեր հարուցելու փաստերը, ինչի հետևանքով անհավասար պայմաններ են ստեղծվել։ Նույն դիտորդների հայտարարությունում նշված է, որ նախընտրական արշավի ընթացքում ընդդիմադիր գործիչների և նրանց համակիրների նկատմամբ բազմաթիվ ու տարատեսակ քրեական գործեր են հարուցվել, ինչը հանգեցրել է հանրության ընդդիմադիր հատվածի ակտիվության զգալիորեն նվազմանը և նախընտրական քարոզարշավի համար ստեղծվել են անհավասար պայմաններ։

Այս ընտրություններն աննախադեպ էին արտաքին ուժերի, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավվածության առումով։ Այդ ուժերն անթաքույց և ուղիղ ձևով սատարում էին օրվա իշխանություններին՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական բախումների հորձանուտի մեջ։

«Մայր Հայաստան» կուսակցությունը լիովին համակարծիք է միջազգային դիտորդների գնահատականների հետ, քանի որ ընրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվեց շինծու քրեական գործ, որպեսզի խափանվի նրա նախընտրական արշավը և մեկուսացվի գործող իշխանության գաղափարաքաղաքական հիմնական ընդդիմախոսներից մեկը։ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։ Այդ քայլով իշխանությունը խոչընդոտել է նաև ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավը։ Նաև շինծու մեղադրանքներ են առաջադրվել ԲՀԿ նախընտրական ցուցակի 4 անդամների նկատմամբ։

Իշխանության այս գործելաոճը կիրառվել է մյուս ընդդիմադիր մասնակիցների նկատմամբ ևս, ինչի հետևանքով ընտրություններից առաջ և հենց քվեարկության օրն ընդդիմադիր հարյուրավոր ակտիվիստների ձերբակալության պատճառով էապես նվազել է ընդդիմադիր հատվածի ակտիվ գործունեությունը՝ դրանով իսկ գրեթե վերացնելով հավասար պայմաններն իշխող ուժի և ընդդիմադիր քաղաքական միավորների համար։

Արձանագրում ենք, որ վերը նշված բոլոր դիտարկումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա, և այն չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային։

Կոչ ենք անում հանրային ու քաղաքական բոլոր դերակատարներին ընտրությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես գալ քաղաքական գնահատականով և միասնական քայլերով հասնել օրինականության հաստատմանը Հայաստանում։

«Մայր Հայաստան» կուսակցություն

10.06.2026

Նախորդ գրառումը

Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան

Հաջորդ գրառումը

Ասրյանը հաստատել է, որ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026
Նորություններ

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026
Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026
Նորություններ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026
Հաջորդ գրառումը

Ասրյանը հաստատել է, որ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական